Մենք կախված ենք օտարերկրյա ընկերությունների ցանկություններից

«Փաստ»  թերթը գրում է. Իրականում ամբողջ մենաշնորհային դաշտը վաճառված է օտարերկրյա ընկերություններին: Այսինքն՝ հեռահաղորդակցությունը, էներգետիկան, գազը, բոլորը տրված է օտարին՝ սեփականության իրավունքով, իսկ ջուրը՝ ընդամենը կառավարման իրավունքով է հանձնվել ֆրանսիացիներին:  Ասել է թե, ցանկացած պահի մենաշնորհների սեփականատերերը կարող են ժողովրդին մատակարարվող գազի, էլեկտրաէներգիայի և հեռահաղորդակցության «ռուբիլնիկն» անջատել ու մեկ վայրկյանում երկիրը մթի, ցրտի ու խավարի անդունդը գլորել: Հասարակական պաշտպանների միության նախագահ Արամ Գրիգորյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս բարձրաձայնել են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փաստացի չի իրականացնում իր գործառույթը՝ չի պաշտպանում սպառողի շահերը: Այն ոչ թե պետության որոշումները դակողի դերում պետք է լիներ, այլ հավասարակշռողի, անկախ և՛ իշխանություններից, և՛ ծառայություններ մատուցող ընկերություններից: Եվ մասնավորի շահերը սպասարկելու փոխարեն նա պետք է սպառողների շահերով առաջնորդվեր: «Սակագները պետք է ձևավորվեին այդ հավասարակշռման պայմաններում: Մենք մշտապես բարձրաձայնել ենք այս խնդիրը: Ինչ վերաբերում է «Վեոլիա ջուր» ընկերություն–ՀԾԿՀ աղմուկին, ապա հանձնաժողովը որևէ գործարքի չպետք է գնար: Դա օրենքի խախտում է: Նազարյանը երբ ասում է, որ ինքը կապ չունի ջրի սակագնի սահմանման հետ, այդտեղ որոշակի ճշմարտություն կա, բայց պետք է հասկանալ, թե ինչու կապ չունի հանձնաժողովը դրա հետ: Երբ ժամանակին պայմանագիր էր պատրաստվում «Վեոլիա ջուր» ընկերության և Հայաստանի կառավարության միջև, այդ գործընթացին մասնակցում էր նաև ՀԾԿՀ–ն: Եվ ինքը պարտավոր էր այնպիսի պայմանագրի հավանություն տալ, որպեսզի հետո սակագնի ձևավորման հարցում ինքը գործառույթ ունենար: Բայց պայմանագիր է կնքվել, որտեղ իրականում հանձնաժողովն անելիք չունի: Կարող է ընդամենը սակագնի ճշգրտում իրականացնել՝ ելնելով էլեկտրաէներգիայի գնի, ինֆլ յացիայի և ջրի օգտագործման ծավալների տատանումներից»,– ասաց Ա. Գրիգորյանը: Այսինքն, ջրի սպառման ծավալների ուսումնասիրությունը, որը բավականին շոշափելի դեր պետք է ունենար սակագնագոյացման վրա, հանձնաժողովականները չեն կարող իրենց «վրայից գցել»: Առավել ևս, որ ՀԾԿՀ մոնիթորինգի վարչությունը բավականին մեծ է և պետք է որ կադրերի պակաս չունենար և կարողանար այդ գործով զբաղվել ի շահ ժողովրդի: Բայց արի ու տես, որ նրանք էլ ոչ մի գործ չեն արել: «Երկրի զարգացման քաղաքական իրավիճակը ստիպել է, որ հանձնաժողովը գործի այնպես, ինչպես գործել է: Իսկ հանձնաժողովն էլ չի փորձել որպես անկախ մարմին հանդես գալ: Եթե երկրի վարչապետն ու նախագահը ինչ–որ բան են ասել, ապա հանձնաժողովը պետք է այնքան կշիռ ունենար, որ կարողանար ասել, որ պարտավոր չի իրականացնել: Ավելի լավ կլիներ, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները զրկվեին իրենց աթոռներից, քան իրականացնեին այն, ինչ Հայաստանում իրականացրել են: Նման կառավարումն անթույլատրելի էր: Փաստորեն, հիմա մենք Իրանից չենք կարողանում գազ ներկրել, քանի որ գազատարները 100 %–ով պատկանում են ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Նման իրավիճակում հայտնվեց Հայաստանը 2013 թվականի դեկտեմբերի 2–ին, երբ Ռուսաստանի հետ կնքեց ստրկացուցիչ գազային պայմանագիրը»,– ասաց Ա. Գրիգորյանը: Կարճ ասած՝ հիմա մենք կախված ենք օտարերկրյա ընկերությունների ցանկություններից, իսկ եթե ընդամենը գազատարը մեր սեփականությունը լիներ, մենք կկարողանայինք այլ քաղաքականություն դրսևորել: Դա ոչ միայն ռազմավարական, այլև ազգային անվտանգության խնդիր է, որին նախկին իշխանությունները կա՛մ առանձնապես ուշադրություն չեն դարձրել, կա՛մ էլ սեփական շահերի տեսանկյունից ելնելով՝ փորձել են այդկերպ լծակները իրենց ձեռքում պահել: Ի դեպ, ՀԾԿՀ–ի բյուջեն նույնպես ձևավորվում է սակագներից: Այսինքն, Նազարյանի հանձնաժողովականները ժողովրդի գրպանից սակագնի տեսքով քամված փողերի հաշվին են նման բարձր աշխատավարձ ստանում: Եվ այդ է պատճառը, որ սակագները միայն աճում են: «Մեր կողմից վճարվող գազի, լույսի, էլեկտրաէներգիայի սակագնի մեջ հաշվառված են նաև հանձնաժողովի ծախսերը: Եվ այն ձևով, ինչպես այս հանձնաժողովն է աշխատել, ստացվում է՝ բեռ է եղել ժողովրդի վրա: Հանձնաժողովը նախարարության նման է գործել, չնայած պետք է դատավորի դեր իրականացներ, բայց այն երբեք սպառողների փաստարկները չի լսել, որովհետև իրեն պետք չի եղել: Հանձնաժողովի նիստերից մեկի՝ «Գազպրոմի» 20 %–ի վաճառքի ժամանակ ես Նազարյանին ասացի, որ ինքը պետական դավաճանությամբ է զբաղվում, որի համար իրեն լուրջ պատիժ է սպառնում: Բայց նա, քանի որ մշտապես արհամարհել է սպառողների շահերը, դրանից առանձնապես չհուզվեց: Հանձնաժողովի անդամները հիմնականում ձեռքները վեր բարձրացրած էին նիստերի մտնում, իսկ մնացածը սովորական բեմադրություն էր: Պարզ երևում էր, որ եկել են՝ «կողմ» քվեարկեն, գնան: Ասում էինք, գոնե ձեռքներդ իջեցրած մտեք նիստերին: Ու եթե նոր իշխանությունները շահագրգռված են, որ այս հարցերը լուծվեն, պետք է դաշտի փորձագետներին լսեն և այդ բնագավառում փոփոխություններ իրականացնեն, քանի որ հանրային ծառայությունների կարգավորումը երկրի տնտեսությունը ճիշտ զարգացնելու հեռանկարն է»,– ասաց Ա. Գրիգորյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am