Ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է. Արայիկ Հարությունյան
Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցում լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե տնտեսական առումով ինչ հնարավորություններ կունենանք հաջորդ տարի ուսուցիչների աշխատավաձը բարձրացնելու համար: Նրա խոսքով, «Ուսուցիչ» ծրագրով հաջորդ տարի նախատեսում են մանկավարժների վերապատրաստում, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա: «Այսինքն մենք ստեղծել ենք մի համակարգ, երբ վերապատրաստման և որակի բարձրացման արդյունքում ուսուցչի աշխատավարձը բարձրանալու է»։
