Անդրադարձ Քոչարյանին
«168 ժամ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, սեպտեմբերի սկզբին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ բավական խիստ օրակարգ է սպասվում Նիկոլ Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործ, ՀՀ կառավարության առանձին ներկայացուցիչների կողմից ՀԱՊԿ վարկաբեկման գործընթաց, և այլն: Ամենաուշագրավը, սակայն, ՀԱՊԿ անդամակցության հարցով Ադրբեջանի շուրջ ծավալված խոսակցությունն է լինելու, դեռևս՝ դիտորդի կարգավիճակում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
