Ով է ուզում դառնալ քաղաքապետ. ով ով է. մաս 1-ին

Արդեն հայտնի է, որ Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 քաղաքական միավորներ: Նախընտրական ցուցակներն արդեն հրապարակվել են, հայտնի են ոչ միայն քաղաքապետացուները, այլեւ ավագանու թեկնածուները: Ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ գրեթե բոլոր ցուցակներում էլ կա փորձառու կառավարիչների, տնտեսագետների պակաս, իսկ չմոռանանք, որ Երեւանը Հայաստանի տնտեսության կեսից ավելին է եւ ունի բազում խնդիրներ, որոնք մասնագիտական լուծում են պահանջում: Մինչդեռ ավագանու ցուցակներում գերակշռում են մշակությաին գործիչները, դերասանները, արվեստի բնագավառի ներկայացուցիչները: Մենք ցուցակներին դեռ առանձին անդրադարձ կկատարենք, նախեւառաջ ձեզ ենք ներկայացնում քաղաքապետացուներին, նրանց անցած ուղին եւ հանրային գործունեության հիշարժան դրվագները, եթե ,իհարկե, եղել են այդպիսին: Այսպիսով՝ ամենաքննարկվածը, անշուշտ, իշխանության թեկնածուն է՝ դերասան Հայկ Մարությանը՝ նույն ինքը Կարգին Հայկոն, ով հանրությանը հայտնի է, առավելևս, ոչ բարձրակարգ ժամանցային սերիալներց ու հաղորդումներից, ինչպիսիք են «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» ։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ: Քաղաքացիական ակտիվություն է դրսեւորել սկսած մի քանի տարի առաջ, նա ակտիվ մասնակցում էր տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներին, ապա էլեկտրիկ Երեւանին, իսկ թավշյա հեղափոխության օրերին ու դրանից հետո ստվերի պես ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին ու վստահեցնում, որ չի հավակնում քաղաքական պաշտոնի: Ի դեպ, նա ՔՊ-ին անդամակցեց հեղափոխության հաղթանակից հետո եւ նպատակը հենց պաշտոն ստանալն էր: Հատկանշական է, որ Կարգին Հայկոն միանշանակ չի ընդունվում թիմի կողմից եւ թեկնածու ընտրելու հարցում էլ թեժ քննարկում է կայացել նրա շուրջ, բայց քանի որ նա Նիկոլ Փաշինյանի մտերիմն է, վարչությունը չէր կարող այլ որոշում կայացնել: Ամուսնացած է։ Կինը՝ Իվան, ազգությամբ չեխ է : Նաիրա Զոհրաբյան, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Այս ընտրարշավի ամենաքաղաքական ներկայացուցիչը թերեւս Նաիրա Զոհրաբյանն է: Վերջինս մինչեւ 2007 թվականը զբաղվել է լրագրությամբ, 1992-99 թթ մի շարք լրատվամիջոցներում է ներկայացել՝ «Ար», «Առավոտ» «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերի լրագրող։1999- 2006 թթ «Հայկական Ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան։ 2007 թ․«Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։ Նաիրա Զոհրաբյանը համարվում է ԲՀԿ-ի սիմվոլը, քաղաքական գծի իրականացնողներից մեկը, որը, սակայն, հայտնի է թիմակիցների նկատմամբ ինտրիգներ հյուսելով: Իսկ երբ Ծառուկյանը ժամանակավորապես հեռացավ քաղաքականությունից, ԲՀԿ-ի ղեկավարությունը ստանձնեց նա, բնականաբար, իր քաղաքական մեկենաս Հովիկ Աբրահամյանի կուրացիայով: Մհեր Շահգելդյան․ ՕԵԿ թեկնածու Մհեր Շահգելդյանը Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ում այն քչերից է, ով քաղաքական դաշտում կարողացել է պահպանել լոյալություն եւ հակառակ թիմի վայրիվերումների, նա կայուն հավասարակշիռ վարքագիծ է դրսեւորել: Քաղաքական ասպարեզում է 2000-ականներից: Մի քանի գումարման ԱԺ պատգամավոր է եղել, 2008 թ., երբ Արթուր Բաղդասարյանը ընդդիմադիր դաշտից մի գիշերվա մեջ ցատկեց իշխանական ճամբար ու կոալիցիա կազմեց Սերժ Սարգսյանի հետ, Շահգելդյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Մի որոշ ժամանակ եղել է Ռուսաստանի հայերի միության 1-ին փոխնախագահ: Մանուել Գասպարյան ԺՈՒԿ Մանուելը երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի որդին է եւ հոր մահից հետո 2008-ից զբաղեցնում է կուսակցության առաջնոդի նրա տեղը: Մանուել Գգասպարյանը ՀԱԿ դաշինքի անդամ էր : Հայք եւ ՀԺԱՄ կուսակցությունների ավագանու ցուցակների առաջնորդողների անցած ուղու մասին անգամ համացանցը օգնության չհասավ, որեւէ ինֆորմացիա չկա նրանց մասին: Անահիտ Թարխանյան՝ Երեւանի հանրություն դաշինք Թարխանյանը Ադրիաս Ղուկասյանի կինն է՝ ճարտարապետ, «Ռադիո Հայ-Հայաստան» ռադիոկայանի սեփականատեր: Նա մշտապես աչքի է ընկել քաղաքացիական ակտիվ կեցվածքով, հատկապես մայրաքաղաքի ճարտարապետական խնդիրներով: Անդրիաս Ղուկասյանը հիշեցնեն, որ «Սարի թաղի» գործով շուրջ 2 տարի անազատության մեջ մնալուց հետո այս տարվա մայիսի 7-ին երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել: Անի Սահակյան

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am