Տղամարդը բենզին է լցրել նախկին կնոջ վրա եւ այրել նրան
Lifenews-ը փոխանցում է,որ Մոսկվայում տղամարդը բենզին է լցրել նախկին կնոջ վրա եւ այրել նրան։ Բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար, իսկ տղամարդուն որոնում է ոստիկանությունը։ Ոստիկանությանը պատմել են տուժածի հարեւանները, 36-ամյա էլվիրա Կ.-ն ընկերուհու հետ տուն վերադառնալիս է եղել, երբ տան շքամուտքի մոտ նրա է վրա է հարձակվել նախկին ամուսինը, Կրակի մեջ այրվող կնոջն օգնության են եկել հարեւանն ու մոտակայքում գտնվող տաքսիստները։ Նրանց հաջողվել է մարել կրակը։ Տարբեր աստիճանի այրվածքներով կնոջը հիվանդանոց են տեղափոխել։
