Պայթյուն Դոնեցկում. զոհվել է Ալեքսանդր Զախարչենկոն
Դոնեցկի կենտրոնում այսօր երեկոյան պայթյուն է որոտացել, մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զոհվել է այսպես կոչված «ԴԺՀ»-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների առաջնորդի մահը հաստատել են նաև ռազմական մեկնաբան Սեմյոն Պեգովը և Դոնեցկի բլոգեր Ալեքսանդր Ժուչկովսկին: Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է «Սեպար» ռեստորանում՝ Դոնեցկի սրտում, «ԴԺՀ»-ի առաջնորդի առանձնատնից քիչ հեռու:
