«Անհասկանալի է՝ Արցախը քայլեր է անում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ». Արա Պապյան
«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանն այսօր լրագրողների հետ զրությցում ասաց, որ ցորենի հարցի վերաբերյալ տարբեր տեղեկություններ կան: Ինչպես նշեց՝ կան կարծիքներր, որ հայաստանյան որոշ օլիգարխներն են դրա մեջ միջամուխ եղել, որովհետև, եթե պետք է բերես երկաթգծով, դա կարող են անել միայն խոշորները։ Նրա խոսքով՝ խնդիրը կարող է նաև Վրաստանի մեղմ պատասխանը լինել Արցախի մասնակցությանը Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ միացյալ ձեռնարկին, որ վերջերս տեղի ունեցավ. «Այստեղ մի փոքր անհասկանալի է՝ Արցախը քայլեր է անում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս ամբողջը պետք է հաշվի առնել, ինչպես մենք ենք հաշվի առնում ՀՀ մարզերից մեկի՝ Արցախի շահերը»։ Դիվանագետի խոսքով՝ ցորենի տեղափոխման արգելքը կարող է և չհանգեցնել թանկացման, որովհետև Վրաստանի հետ գուցե համաձայնություն լինի և զեղչային համակարգ կիրառվի:
