Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Ինչպես ավելի վաղ նշել էր Քոչարյանի մեկ այլ պաշտպան Հայկ Ալումյանը, բողոքի նպատակն է լինելու Վերաքննիչ դատարանում ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դարձնելը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների թիմն ավելի վաղ Վերաքննիչ դատարան էր ներկայացրել կալանքից ազատելու մի շարք հիմնավորումներ, սակայն միայն անձի անձեռնմխելիության հիմքով են նրան կալանքից ազատ արձակել: Օգոստոսի 21-ին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան, որը եռամսյա ժամկետում որոշում է վարույթ ընդունելը: ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նույն օրը, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից նշել էին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Նման hարձակումները մեծացնում են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ռիսկը. Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Նախիջևանի hարվածների մասին Մերձավոր Արևելքում պшտերազմը կանգնեցնել կարող է միայն նա, ով այն սկսել է. Պեսկով Արշակ Սրբազանի նկատմամբ դատարանը սահմանել է վարչական հսկողություն․ փաստաբան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու Հայաստանում Եկեղեցի-պետություն ներկա հարաբերությունները Այժմ այլևս ոչ ոք չպետք է հարցեր ունենա, թե ինչու էր Վենսը ժամանել մեր տարածաշրջան․ քաղաքագետ Սպասվում են կարճատև տեղումներ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում Մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին. Արթուր Սարգսյանը՝ դատարանում Ինչպես վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա դա. Ալիև Իսրայելը hարվածներ է հասցրել իրանական տասնյակ հրամանատարական կենտրոնների և զենքի պահեստների ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Նախիջևանին ԱԹՍ-ով հարվածն իրականացվել է նպատակաուղղված որպես նախնական դաս․ Վարդան Ոսկանյան Իշխանությունների պահվածքն համարժեք չէ մեր հարևանությամբ տեղի ունեցող ռազմական գործողություններին. Սերժ Սարգսյան Իրանը չի թիրախավորում հարևան երկրներին. Իրանի փոխարտգործնախարար Պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, թող Իրանը չմոռանա դա. Ալիև Բայրամովը և Ֆիդանը քննարկել են իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ադրբեջանի վրա Մեր զինված ուժերը բերվել են բարձր մարտական ​​պատրաստության. Ալիև Իրանը փակ կպահի Հորմուզի նեղուցը մինչև իր դեմ մարտական գործողությունների ավարտը Ինչպես է Արշակ Սրբազանն արձագանքել իր ազատ արձակմանը. մանրամասներ (video) Ալե՛ն, դու ժամանակին անգամ մսով պեռաշկի չէիր կարա ուտեիր, էդ ի՞նչ BMW-ից ես խոսում․ Վահե Մովսիսյան (video) Ստախոսնե՛ր․«Նիկո՛լ, մեր էրեխեքի արյունը լափել, խմել ,սպանել են․պատաախանն ո՞վ պիտի տա».սևազգեստ մայր (video) Իրանը որոշել է հստակ իր թիրախները․ Ինչու TRIPP-ը դեռ չի ռմբակոծվել․ Հայկ Նահապետյան (video) Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ վատություն արեց Սամվել Կարապետյանին․ Արշակ Զաքարյան (video) Լարված իրավիճակ․ Ո՞նց թե՝ մի փորձեք, միջոցներ կիրառեք, ինչ ուզում եք կիրառեք․ Բագրատ Սրբազան (video) Իրանում պատերազմ է․ սրանք պիտի մի բան հասկանան․ Սերժ Սարգսյան (video) Նիկոլը նյարդային վիճակում է, մոտ օրերս սուտը պայթելու է․ Տիգրան Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am