«Մայրը սկսում է շիկնել։ մինչև ուսուցչական կոլեգիան կորոշի…»
Քրիստինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մայրը 6-ամյա որդուն դպրոց է տանում։ Թեստավորման ժամանակ տղային հարցնում են՝ քանի՞ տարվա եղանակ գիտի։ Երեխան մտքի մեջ է ընկնում (ըստ երևույթին, հաշվում է) և վստահ ձայնով արտաբերում․ -Վե՛ց։ Ուսուցչուհին նրբանկատորեն ակնարկում է․ -Մի անգամ էլ մտածիր, փոքրիկ։ Երեխան դարձյալ փոքր-ինչ մտորելուց հետո պատասխանում է․ -Վե՛ց։ Ազնիվ խոսք՝ ուրիշ էլ չեմ հիշում․․․ Մայրը սկսում է շիկնել։ Ուսուցչուհին երկիմաստ նայում է երեխայի մորը, իսկ հետո խնդրում, որ մայր ու որդի սպասեն դպրոցի նախասրահում՝ մինչև ուսուցչական կոլեգիան կորոշի երեխայի՝ դպրոց ընդունվել-չընդունվելու հարցը։ Նախասրահում մայրը՝ վրդովված․ -Հը, Իզեչկա, բացատրիր՝ տեսնեմ․․․ -Հասկանո՞ւմ ես,- արցունքների միջից ասում է երեխան,- Չայկովսկու, Հայդնի, Պյացոլլայի, Վիվալդիի, Գլազունովի ու Լուսյեի «Տարվա եղանակներ»-ից բացի, ուրիշը չեմ հիշում»:
