«Այս ամենը բերելու է եղբայրասպան պատերազմի». Տիգրան Եղոյանն անուններ է տալիս
«Ներկայիս գյուղապետը, որը նախկին Հանրապետական էր, հիմա ասում է, որ Հանրապետական չէ, և ներկայացնում են, որ փորձում են արդեն քայլեր իրականացնել: ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանն իր անձնական շահով, սեփական հէկ-ով էր շահագրգռված և աջակցում այդ գյուղապետին: ՊՆ նախկին գեներալ Օհանյան Հովիկի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կողմից Արատես գյուղը բռնազավթված է: Այդ գյուղի տերը ՊՆ գեներալ Հովիկ Օհանյանն էր, որն այսօր արդարանում է, թե հէկ-ն իրենը չէ, որդունն է: Ժողովուրդը պահանջում է, որ այդ գյուղը վերաբնակեցվի: Ժողովրդական ընդվզումը երբ բարձրացավ, ժողովուրդը փակեց համայքնի ղեկավարի շենքը և պահանջեց նրա հրաժարականը: Այս ամենը բերելու է եղբայրասպան պատերազմի, լավ հետևանքներ չեն լինելու: Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի մտնել Եղեգիս խոշորացված համայնք»,- ասաց նա:
Խոշորացված համայնքի ղեկավարը, ըստ նրա՝ երեք ամիս է՝ չի աշխատում, ու կառավարությունը չի հետաքրքրվում դրանով. «9 միլիոն դրամ Եղեգիս խոշորացված համայնքին աշխատավարձ է գնում, որը ևս օրենքի կոպիտ խախտում է, քանի որ համայնքապետարանը փաստացի չի աշխատում»:
