Պուտինի և Քոչարյանի հարաբերությունների վրա Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն ազդում. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ: «Դուք գիտեք, որ երկար տարիներ շարունակ Պուտինն ու Քոչարյանը լավ հարաբերություններ են պահպանում, որոնց վրա չեն ազդում որևէ իրադարձություններ, այդ թվում՝ Հայաստանում տեղի ունեցող», — ասել է Պեսկովը: Ինչպես ասել է՝ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույցում չի քննարկել վերջինիս դեմ քրեական հետապնդման հարցը: Այս մասին լրագրողներին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է life.ru-ն:
