Կմասնակցեմ խորհրդարանական ընտրություններին. Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է հայտնում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հենարանը համարում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք հիշում են իր պաշտոնավարման տարիների հաջողությունները։ Այս մասին նա ասել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։ «Առաջին հերթին իբրև հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում»,- ասաց Քոչարյանը։ Երկրորդ նախագահի դիտարկմամբ` իր պաշտոնավարման ժամկետի ավարտին հաջորդած 10 տարվա ընթացքում` 1998-2008թթ-ին, Հայաստանը շատ է փոխվել։ Հետևաբար ինքը քաղաքականություն վերադառնալով` հենարան է ընտրել այն հատվածին, որը կյանքի որակի իրական բարելավման է ձգտում։ «Ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջև, և ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի` ինչ է անում, որը կարողանում է կառավարել, նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջև և հասնել հաջողությունների։ Պետք է հասկանանք, թե ինչ է պետք մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատվածներին` պոպուլիզմ, հուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառերով կարող են հանդես գալ, կարող են ասել` ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, և մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան, կայունություն ապահովել երկրում և, իհարկե, անվտանգության հարցերը լուծել պրոֆեսիոնալ ձևով, հիմնովին և երկարատև»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։ Քաղաքականություն վերադառնալով` Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Թե ինչ ձևաչափով ու քաղաքական ինչ թիմով, վաղ է համարում խոսել` նշելով, որ դեռ երկար ժամանակ կա, և իրավիճակն էլ դինամիկ փոփոխվում և դեռ էլի փոփոխվելու է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն «Կապանից լսվում են կրակոցի, հրետանու ձայներ». Նաիրի Հոխիկյան Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի օդային տարածքը կփակվի թռիչքների համար առնվազն ևս 12 ժամով. ТАСС Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Հայաստանում թմրամոլությունը մեծ ծավալների է հասել․ Առաքելյան Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են, Գորիսում ձյուն է տեղում Դատարանի որոշմամբ Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվեց Նախիջևանի դեպքը նման է պլանավորված դիվերսիայի, ՀՀ գործառույթները վաղուց սահմանված են․ փորձագետ Նահանջ չի լինելու Կաթողիկոսի կողմից․ Արշակ Սրբազան Բոլորս աղոթենք Բագրատ Սրբազանի հոգու ամրության ու տոկունության համար․ Արշակ Սրբազան Մեր մշակույթում ընդունված չէ խոսել «ննջեցյալների» մասին․ Արշակ Սրբազանը՝ Արման Սարոյանի մասին Իմամ Խոմեյնիի և իմամ Խամենիի քաջարի որդիները սպասում են ձեզ. Իրանը պատրաստ է ԱՄՆ ցամաքային գործողությանը Այն ամենը, ինչ վերագրվել է ինձ, բացարձակապես կապ չունի իրականության հետ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Ալիևը Իրանի հետախուզական ծառայություններին մեղադրել է 2023 թվականի դեսպանատան վրա հարձակման մեջ Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Ադրբեջանը դադարեցրել է բեռնատարների շարժն Իրանի հետ սահմանով Վազգենին սպանողները Նախիջևանի միջադեպը պետք է մանրակրկիտ հետաքննվի. Բաքվում ԻԻՀ դեսպանատուն Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան Նման hարձակումները մեծացնում են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ռիսկը. Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Նախիջևանի hարվածների մասին Մերձավոր Արևելքում պшտերազմը կանգնեցնել կարող է միայն նա, ով այն սկսել է. Պեսկով Արշակ Սրբազանի նկատմամբ դատարանը սահմանել է վարչական հսկողություն․ փաստաբան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու Հայաստանում Եկեղեցի-պետություն ներկա հարաբերությունները Այժմ այլևս ոչ ոք չպետք է հարցեր ունենա, թե ինչու էր Վենսը ժամանել մեր տարածաշրջան․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am