Մեծ գայթակղության առաջ. Փաշինյանն ի՞նչ կընտրի

Վրաստանում երեկվանից մեկնարկեց նախագահական ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի 60 օր՝ մինչև հոկտեմբերի 28-ին նշանակված քվեարկությունը: Թեև առաջադրման համար դեռ 10 օր ժամանակ կա, սակայն երեք տասնյակից ավելի թեկնածուներ արդեն իսկ հայտ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նրանց թվում են արտգործնախարարությունը տարբեր ժամանակահատվածներում ղեկավարած Սալոմե Զուրաբիշվիլին ու Գրիգոլ Վաշաձեն, խորհրդարանի երեք նախկին խոսնակներ՝ Նինո Բուրջանաձեն, Դավիդ Ուսուպաշվիլին ու Դավիդ Բաքրաձեն, մի շարք կուսակցությունների առաջնորդներ ու պատգամավորներ, մեծ մասը՝ ընդդիմադիր դաշտից: Հետաքրքրականն այն է, իշխող «Վրացական երազանքը» որոշել է թեկնածու չառաջադրել: Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, այդպիսով ուզում են երաշխավորել նախագահական նստավայրի անկախությունն ու ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: «Մեր դիրքորոշումը հստակ է՝ այսօր բոլոր պաշտոնները՝ համայնքապետերից մինչև վարչապետ, «Վրացական երազանքի ձեռքում են», ողջ իշխանությունը պատկանում է «Վրացական երազանքին», ինչն այնքան էլ լավ չի ընդունվում Եվրոպայում: Երկրի արագ, ժողովրդավարական զարգացման համար առավել նպատակահարմար է, որ մենք աջակցենք անկախ թեկնածուներից մեկին: Իսկ եթե նրանց շարքում արժանի թեկնածու չգտնվի, թող այդ պաշտոնն ընդդիմությունը ստանձնի»,- ասել էր Իվանիշվիլին: Հակադիր ճամբարում այս հավաստիացումներին, մեղմ ասած, չեն հավատում: Նույնիսկ հայտարարում են, թե իշխող «Վրացական երազանքը», ԿԸՀ ղեկավար Թամար Ժվանիայի հետ, պատրաստվում է լայնածավալ կեղծիքների: Ի դեպ, հոկտեմբերի 28-ին Վրաստանը վերջին անգամ է երկրի նախագահին ընտրելու ուղիղ, համապետական քվեարկությամբ: Վրաստանի Սահմանադրության վերջին՝ մարտին ընդունված փոփոխություններով, այդ ժամկետի ավարտին, 2024-ին, քվեարկությունն արդեն կայանալու է 300 հոգանոց ընտրական կոլեգիայում, որի կազմում ընդգրկված են լինելու խորհրդարանի 150 պատգամավորներ և տեղական ինքնակառավարման մարմինների 150 ներկայացուցիչներ: Ավելի վաղ՝ 2010-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով, Վրաստանն անցել է խորհրդարանական կառավարման, որի պայմաններում իշխանական հիմնական լիազորությունները վարչապետի ձեռքում են, իսկ նախագահը երաշխավորում է երկրի ամբողջականությունն ու անկախությունը՝ մնալով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Հայաստանն ու Վրաստանը վերջին ժամանակներին՝ թավշյա հեղափոխությունից հետո բավական համամետավում են: Վրաստանում Սաակաշվիլիի հեռացումից հետո իշխում է Բիձինա Իվանշվիլին: Ի դեպ, շատերը համոզված էին, որ նա կառաջադրվի, բայց նա խորամանկ քայլի դիմեց՝ ասելով, որ անկախ թեկնածուներից մեկին կսատարեն: Գործնականում դա նույնն է, ինչ սեփական թեկնածու ունենալը, բայց վրացական ժողովրդավարությունը գտնում է ելքեր՝ քաղաքական մենաշնորհն ակնհայտ չդարձնելու համար: Իսկ ինչ կլինի՞ գարնանը թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած Փաշինյանի կառավարության հետ՝ մի քանի տարի անց: Կկարողանա՞ Փաշինյանը երկրում ժողովրդավարությունը չխարխրել, զերծ մնալ այն ամենի, ինչում քննադատել իր նախորդ իշխանությանը, այն բոլոր արատավոր երևույթներից ու ավանդույթներից, որոնք մատնանշել ու դրանց համար հուժկու ընդդիմացել է նախորդներին: Ցույց կտա ժամանակը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am