Ինչու է փնթփնթում Քոչարյանը

НТВ ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թեպետ հետաքրքիր մի քանի շեշտադրումներ է անում, սակայն մեծ հաշվով պաշտոնաթող նախագահն աչքի է ընկնում ասելիքի բացակայությամբ։ Ավելին, նա կարծես հայտնվել է տեղապտույտի մեջ եւ թե հայաստանյան, թե ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցներում կրկնում է իր թեզերը, որոնք ավելի շատ բամբասանքի եւ փնթփնթոցի տպավորություն են թողնում։ Վերջին հարցազրույցում էլ պաշտոնաթող նախագահը քննադատում ու հեգնում է Փաշինյանի իշխանությունը, ինչպես նախորդներում, նա ասում է, որ նոր Հայաստանում պետական ինստիտուտներին փոխարինելու է եկել Հանրապետության հրապարակը․«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պարզապես անսանձելի պոպուլիզմ է, որի հետևանքները, ինչպես ինձ է թվում, երկար ժամանակ կսահմանափակեն երկրի զարգացումը։ Ես նույնիսկ մտածեցի, հետաքրքիր է, իսկ էլեկտրաէներգիայի, ջրի, կենսաթոշակի, աշխատավարձի թվերը, հարկային օրենսգիրքը նո՞ւյնպես կքննարկեն այդ հրապարակում, դա շատ հետաքրքիր կլինի, շատ հետաքրքիր պատկեր, այսինքն՝ սա ոչ միայն փորձի բացակայության հարց է, սա ամբողջապես չհասկանալ է, թե ինչ է կառավարման պետական մեխանիզմը, ինչ է իշխանությունների բաժանումը, ինչ են գործադիր և օրենսդիր իշխանությունը, նրանց փոխհարաբերությունները»։ Քոչարյանի քաղաքական մեկնարկն այնքան անպատրաստ է ու անկազմակերպ, որ երբեմն-երբեմն նաեւ խեղաթյուրում էր ոչ հեռավոր անցյալը, մարտիմեկյան իրադարձությունները։ Նա պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական վենդետա է հիմա կատարվում, քանի որ իշխանության են եկել Մարտի 1-ի «զանգվածային անկարգությունների» կազմակերպիչները, այլապես տասը տարիների ընթացքում իրեն կառաջադրվեր այդ մեղադրանքը։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կամ ինչու պետք է Սերժ Սարգսյանը մեղադրանք առաջադրեր Քոչարյանի նկատմամբ, երբ այդ իրադարձություններից շնորհիվ ինքը ստանձնեց իշխանության ղեկը։ Քոչարյանի ոչ սթափ գնահատականները իրենց պիկին են հասնում, երբ ասում է նաեւ, թե իբր բոլոր հանրահավաքների կարգախոսները հետևյալ միտքն էին արտահայտում՝ «մենք պետք է կազմաքանդենք պետական իշխանությունը»։ «Բանակին, ուժային կառույցներին քաղաքական գործընթացներին ներգրավելու ակնհայտ փորձեր, կոչեր եղան։ Այսինքն՝ այս ամենը բավականին երկար շարունակվեց՝ 7 օր։ Այդ իրադարձությունների ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրինական ճանաչեց ընտրությունների արդյունքները, հաստատեց, որոշում ընդունեց ընտրությունների արդյունքների մասին։ Հետո Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը։ Միջազգային դիտորդների եզրակացությունը դրական էր։ Բոլոր հիմնական դիտորդները՝ ինչպես խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ-ի, այնպես էլ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի, այսինքն՝ ընտրական ողջ ցիկլը հաջող էր ավարտվել։ Սակայն այս ամենն ավարտվեց ցուցարարների և ոստիկանների բախումով։ Այդ բախման հետևանքով 10 մարդ մահացավ, նրանցից երկուսը՝ ոստիկաններ։ Ահա այսպիսին է իրավիճակը։ Սակայն 10 տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր կազմակերպել էին այդ զանգվածային անկարգությունները, ովքեր դատապարտվել էին զանգվածային անկարգությունների կազմակերպման համար։ Դրա համար էլ ես խոսում եմ քաղաքական վենդետայի մասին։ Այսինքն՝ տասը տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր այն ժամանակ, այսպես ասենք, պարտվեցին ընտրություններում։ Եվ այսօր նրանց բոլոր մտքերը զբաղված են նրանով, թե ինչպես մաքրել հաշիվներն այն մարդկանց հետ, ում նրանք թշնամի են համարում»։ Նա տեղապտույտի մեջ է նաեւ իր պաշտոնավարման տարիների ձեռքբերումների մասին խոսելիս, այստեղ կրկին շեշտադրում է տնտեսական առաջընթացները, ասում, թե տասը տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 5 անգամ մեծացել է։ «Հինգը ռեկորդային թիվ է։ Իսկ բյուջեն մեծացել է 8 անգամ։ Այսինքն՝ այն ամենը, ինչ տեսնում եք Երևանում՝ հետաքրքիր վերակառուցված, կառուցվել է այն տարիներին։ Գիտեք, մենք տարեկան 35-40 հազար աշխատատեղ էինք ստեղծում։ Փոքր և միջին բիզնեսների մասը իմ նախագահության մեկնարկին բարձրացավ 15 տոկոսով՝ հասնելով 46-ի։ ՀՆԱ-ի մասնավոր ճյուղի բաժինն 80 տոկոսն անցավ։ Կյանքի որակը պարզապես արմատապես փոխվեց։ Եվ մենք պետք է հիշեցնենք այս մասին։ Ես տասը տարի քաղաքականությունից դուրս եմ եղել, հնարավոր է՝ բոլոր մարդիկ չեն հիշում այս մասին։ Մենք կհիշեցնենք այս մասին։ Եվ ես կարծում եմ, որ այդ մարդիկ, ովքեր մասնակցել են այս ողջ գործընթացին, բիզնես են ստեղծել և առաջ տարել տնտեսությունը, նրանք էլ կդառնան հենց այդ ընտրական բազան» ասում է նա։ Նախ այդ առաջընթացի մասին պետք է խոսեն ուրիշները, եթե իհարկե սեփական մաշկի վրա զգացել են դա։ Իսկ դրանից բացի քաղաքականություն վերադարձած նախկին նախագահը կարծես թե չունի այլ ասելիք, նոր խոսք, պետություն ղեկավարելու նոր տեսլական։ Իսկ նման անպատրաստվածությամբ նա քաղաքական լուրջ հավակնություններ չի կարող ունենալ։ Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am