Կարսում ձյուն է տեղացել
Թուրքիայի Կարսի նահանգում զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին ձյուն է տեղացել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Merkez TV-ն: Ձյան պատճառով մի քանի ժամով փակվել են հայտնի հանգստավայրերից տանող ավտոճանապարհները: Օդերևութաբանների տեղեկություններով, օդի ջերմաստիճանը մի քանի ժամով իջել է +7-ի:
Անոմալ ձյան պատճառ է դարձել տարածաշրջանով անցած ամպրոպային ճակատը: