«Սա տագնապ է ու ահազանգ». Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավտովթարների հետևանքով վերջին երեք օրերի ընթացքում ունենք 6 զոհ և 22 վիրավոր: Ընդ որում՝ զոհերից երեքը եղբայրներ են և անչափահաս: Սա տագնապ է ու ահազանգ: Մեր ճանապարհները դարձել են մահվան ճանապարհներ, վտանգված է անվտանգ երթևեկությունը… Ցանկացած պահի յուրաքանչյուրս կարող ենք դառնալ երթևեկության զոհ: Մեկ անգամ չէ, որ կրկնում եմ՝ այս ոլորտում պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ՝ ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելու համար: Գոյություն չունի երթևեկության կուլտուրա, վարորդները չեն տիրապետում երթևեկության կանոններին, իսկ ճանապարհները բարվոք չեն… Անհրաժեշտ է շատ արագ ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ իրավիճակը շտկելու համար…»:
