Երևանի ավագանու ընտրությունները շատ կարևոր քննություն է մեզ համար և այն պետք է գերազանց ստանանք. Վարչապետ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ենթադրում է որոշակի ստացումների կաշառք վերցնելու, խնդրելու, բարեգործության, կրկնաքվեարկության և ընտրախախտումներ իրականացնելու արարքների խստացում, որոշ արարքների քրեականացում, ինչի արդյունքում դրանք կդիտարկվեն ծանր հանցագործություններ: Նախագծի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունները լավ քննություն են կառավարության համար և այն պետք է վերջինիս համար ստանա գերազանց գնահատական:
Այսպիսով` վարչապետը ամփոփելով քննարկումն ասաց, որ նախագիծը դեռ Ազգային ժողովում, հանձնաժողովում, լիագումար նիստում 2 ընթերցմամբ քննարկվելու է, և պետք է անել առավելագույնը, որ այն լինի հստակ, տարընթերցումների տեղիք չտվող և առանց անորոշությունների»: