«Դպրոցներում և մանկապարտեզներում հավաքվող «ֆոնդի գումարներն» ապօրինի են». Արայիկ Հարությունյան
«Դպրոցներում և մանկապարտեզներում հավաքվող «ֆոնդի գումարներն» ապօրինի են, ծնողները կարող են հրաժարվել վճարել»: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
Ինչպես տեղեկացրեց՝ տնօրենների հետ քննարկում են այն խնդիրները, որոնք կան, որոնք լուծումների կարիք ունեն։ Իսկ դպրոցների ֆինանսավորումը հունվարի 1-ից լինելու է ոչ միայն աշակերտների, այլև դասարանների թվով:«Տարբեր գործոններ են հաշվի առնվելու, որովհետև գործող բանաձևը որոշակի ֆինանսական խնդիրներ է առաջացնում այն դպրոցների համար, որոնք ունեն փոքր թվով աշակերտներ և թերբեռնված են։ Այդ հարցերը նոր բանաձևով ինչ-որ չափով լուծում կստանան»,- նշեց նա:
