Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հարավային Կովկաս այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Զախարովան, անդրադառնալով Մերկելի հայտարարությանը, որում նշվում էր, թե Գերմանիան պատրաստ է նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանն ու այս հարցում պատասխանատվություն ստանձնելուն՝ ասել է. «Կարծում եմ, որ դա պետք է որոշեն այն երկրները, որոնք անմիջականորեն ներգրավված են հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ ամենը պետք է արվի գործող ձևաչափի արդյունավետության գիտակցությամբ: Նմանօրինակ հայտարարությունները պետք է դիտարկել այս ամբողջության մեջ»:
Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը, ով օգոստոսի 24-ին ժամանել էր Հայաստան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարության ժամանակ ասել էր, որ Գերմանիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը