Կիեւում ցուցահանդես է բացվելու՝ նվիրված հայերեն գրքերի տպագրության 400-ամյակին

Մարտի 23-ին Ուկրաինայի Վ. Վերնանդսկու անվան Ազգային գրադարանում կբացվի «Հայկական ժառանգություն» ցուցահանդեսը, որը նվիրված է Ուկրաինայի հայերի պատմությանն ու մշակույթին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հանձնաժողովի, Կիեւի հայկական համայնքի ու Ուկրաինայի Վ. Վերնանդսկու անվան Ազգային գրադարանի աշխատակազմի ջանքերով, հայտնում է Analitikaua–ն: Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվելու են Ուկրաինայի հայերի բազմադարյա պատմության հետաքրքիր փաստեր: Ցուցանմուշներից կարելի է առանձնացնել հայկական հրաշագործ սրբապատկերները, գրաֆիտին՝ Կիեւի Սոֆիա տաճարում ու 1616 թ. հայկական տպագրության նմուշները: Ցուցահանդեսի բացումը կվարի պատմաբան, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժոողովի ղեկավար Դանիթ Դավթյանը: Ինչպես հայտնում են կազմակերպիչները, սա Ուկրաինայի հայերի բազմադարյա պատմության ու այդ երկրում նրանց ստեղծագործական գործունեության փոքր մասն է: «Ուկրաինայի հայերի բազմադարյա պատմությունն ու մշակույթը հազվագյուտ երեւույթ է՝ ստեղծագործական աշխատանքի համակցում ինքնաբավ մշակույթի հետ, որի արմատները սկիզբ են առնում 10-րդ դարից: Հայկական սփյուռքի ներկայացուցիչների շարքերում եղել են գիտնականներ, երգահաններ, ճարտարապետներ, գրողներ, երաժիշտներ, բժիշկներ, քանդակագործներ, նկարիչներ, պետական այրեր, քաղաքական գործիչներ, զինվորականներ, գյուտարարներ, իրավաբաններ, հայտնի հասարակական գործիչներ ու բարերարներ: Հայերը իրենց բազմադարյա պատմության ընթացքում ավելի քան 100 եկեղեցի են կառուցել, իրենց սեփական եկեղեցիներն ունեցել, բանկերը, արհեստանոցներն ու գործարարնները, տպագրատները, առեւտրային ընկերությունները»,- նշում են պատմաբանները: Ինչպես արդեն հայտնել ենք, այս տարի Ուկրաինայում հայկական գրքի տպագրությունը 400 տարեկան է դառնում: Լվով քաղաքը դարձել է հայկական գրքի տպագրության չորրորդ կենտրոնը՝ Վենետիկից, Կոնստանդնուպոլսից ու Հռոմից հետո: Լվովում տպագրված առաջին հայերեն գիրքը «Դավիթ եւ Սաղմոսն» էր, որը հրատարակվել է 1616 թ. դեկտեմբերի 15-ին:    

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am