«Ինչո՞ւ ես պետք է գնամ». Վալերի Օսիպյան
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերքում է հրաժարական տալու և Հայաստանից հեռանալու մասին լուրերը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Օսիպյանը խորհուրդ տվեց իր հեռանալու մասին լուրեր տարածողներից հետաքրքրվել, թե որտեղից նրանք ունեն նման տեղեկություններ: «Ես սիրում եմ իմ հայրենիքը և դեռևս շատ անելիքներ ունեմ»,- ասաց Օսիպյանը: Նրա խոսքով, հակառակը՝ մեր շատ հայրենակիցներ ուզում են վերադառնալ Հայաստան։ «Ինչո՞ւ ես պետք է գնամ»,- իր զարմանքն արտահայտեց ոստիկանապետը:
