Ռուսաստանը նոր հրթիռ է փորձարկել
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը նոր հրթիռ են փորձարկել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը, փոխանցում է Lenta.ru-ն: «Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Սարի-շաղան ռազմավարժարանում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը հաջողությամբ փորձարկել են ռուսական հակահրիթռային համակարգերի նոր հրթիռը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
