ԱՄՆ դեսպանատունը՝ Հայաստանում Կալաշնիկովի զենքերի արտադրություն հիմնելու մասին

«Հետ պահելով այլ երկրներին Ռուսաստանից ռազմահետախուզական սարքավորումներ ձեռք բերելուց՝ մենք թույլ չենք տալիս այդ վաճառքից ստացվող հասույթը հասնի Ռուսաստանին, որն այն կարող է օգտագործել՝ բացասական ազդեցության ու ապակայունացման իր միջազգային արշավը շարունակելու համար»,- ի պատասխան «168 Ժամի» հարցադրմանը, թե Հայաստանում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով օգոստոսի 21-ին Մոսկվայում «Royalsys Engineering ltd.» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրված պայմանագիրը ինչպե՞ս կմեկնաբանեն, և արդյո՞ք այն Հայաստանը մտցնում է ԱՄՆ պատժամիջոցների դաշտ, արձագանքել են ՀՀ-ում ԱՄն դեսպանատնից։ ԱՄՆ դեսպանատնից առաջարկել են պատժամիջոցների մասին կոնկրետ հարցադրումներն ուղղել ԱՄՆ գանձապետարանի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակին, որն ԱՄՆ օրենսդրության հիման վրա ապահովում է պատժամիջոցների վարչարարման ու կիրարկման աշխատանքները: