Կառավարությունը մաքսային և հարկային արտոնություններ տվեց

Կառավարությունն օգոստոսի 30-ի իր նիստում որոշում է կայացրել «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ին մաքսային եւ հարկային արտոնություններ տալու մասին: Հարցը կառավարության նիստում ներկայացրել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «5 մլրդ դրամի ներդրում է նախատեսված, որից միայն 240 մլն դրամն է, որ սարքավորումների ներմուծումն է: Նախատեսվում է, որ երեք տարում կստեղծվի 100 աշխատատեղ, միջինը 120 հազար դրամ աշխատավարձով: Սա մեր գերակա ոլորտներին համապատասխանող ուղղություն է համարվում,որովհետեւ նպաստում է արտահանման ընդլայնմանը»,-ասաց Արծվիկ Մինասյանը: Ընկերությունը զբաղվում է սառնարանային տնտեսությամբ, ընդլայնում է իր հնարավորությունները, որի արդյունքում հնարավորություն է տալիս ավելի երկար ժամկետներ պահպանել հայկական մրգերը եւ բանջարեղենը, եւ ավելի լավ շչջանում արտահանում կազմակերպել: