ԱՄՆ բանտում պաշտպանվել են հայ և այլ ազգերի դատապարտվածների կրոնական իրավունքները
ԱՄՆ Օրեգոն նահանգի հանրային պաշտպաններն իրավական քայլերի են դիմել` պահանջելով ապահովել բանտում կալանքի տակ գտնվող գաղթականներինն կրոնական, լեզվական և մշակութային ավանդույթներին հետևելու անհրաժեշտ պայմանները, մանավորապես տրամադրել կրոնական պարագաներ, կրոնական գրքեր, ինչպես նաև կրոնին հատուկ սննդակարգ: Ինչպես պարզվել է՝ Թրամփի վարչակարգի անհանդուրժողական քաղաքականության հետևանքով ձերբակալված 124 գաղթական կալանավորների թվում կան նաև միգրանտներ Հայաստանից, Նեպալից, Բրազիլիայից, Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայի այլ երկրներից: Բանտի կրոնական ծառայությունների գրադարանը նաև հավելյալ գրքեր է բերել, որոնց թվում կար նաև իսպաներենով և հայերենով Աստվածաշունչ:
