Ընտրակաշառք տալը կամ վերցնելը կպատժվի ազատազրկմամբ

Այսօր ՀՀ կառավարության նիստին ընդունվեց, Արդարադատության նախարարի կողմից ներկայացված օրենքի մի նախագիծ, համաձայն որի կքրեականացվի ընտրակաշառքի տալը կամ վերցնելը, որոշման նախագիծն կուղարկվի խորհրդարան:Զեկուցող ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ կառավարությունը հանձն է առել ապահովել ազատ ընտրություններ և նաև հասարակության շրջանում բարձրացնել ընտրական ինստիտուտների նկատմամբ վտսահությունն ու հավատը: Այս առնչությամբ քրեական օրենսգրքում, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախաձեռնվել են փոփոխություններ, որի մշակմանը մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ: «Այս փաթեթի ընդունմամբ նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել քրեական օրենսգիրք՝ նախատեսելով դրա համար ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլև որոշակի ժամկետով ազատազրկում», — ասաց Արտակ Զեյնալյանը: