ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն պատրաստվում էր չորրորդ այցը կատարել Հյուսիսային Կորեա, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրեց Չինաստանին՝ Հյուսիսի հետ ապամիջուկայնացման շուրջ բանակցություններում աջակցություն չցուցաբերելու մեջ։ Եվ Փոմփեոյի այցը չեղյալ հայտարարվեց, երբ դրան մնացել էր միայն մի քանի ժամ։
Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն լուրերը, ըստ որոնց Հյուսիսը բանակցությունները տապալվելու վտանգի շուրջ նամակ է հղել Թրամփին։
Բայց ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին ասաց, թե հնարավոր է, որ Հյուսիսային Կորեան փոխել է միջուկազերծվելու շուրջ իր մտադրությունը, ՝՝սակայն ԱՄՆ-ը չի փոխի պատժամիջոցների շուրջ իր դիրքորոշումը՛՛, հայտարարեց նա։
՝՝Պատժամիջոցները 9Օ տոկոսով կրճատել են նրանց առեւտրի ծավալները, 3Օ տոկոսով՝ նավթի արտահանումները։ Այնպես որ, նրանք ունեն ֆինանսական օժանդակության կարիք, ինչի համար պարզապես աղաչում են՛՛, ասել է Հեյլին։
Իսկ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը պետքարտուղար Փոմփեոյի հետ այս պահին համակարգում է Հարավային Կորեայի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ սկսելու հարցը։
՝՝Ինչպես գիտեք, Սինգապուրում անցկացված գագաթաժողովից հետո, որպես բարի կամքի դրսեւորում, մենք կասեցրել էինք ամենալայնածավալ զորավարժությունները։ Սակայն հիմա, այս պահին չունենք որեւէ զորավարժություն հետաձգելու ծրագիր՛՛, ասել է նա։
Այնպես որ, Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու նպատակով սկսված բանակցային գործընթացը ներկայումս հայտնվել է փակուղային իրավիճակում, եւ դեռեւս պարզ չէ, թե երբ այն դուրս կգա խցանումից, ինչը կախված է Թրամփ-Կիմ ներկայումս քիչ հավանական թվացող մի նոր հանդիպումից։
Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը