Ադրբեջանցի գրոսմայստերը բողոքում է հովանավորի բացակայությունից և ասում, որ շախմատն իրեն զզվեցրել է

Հայտնի ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովը ֆեյսբուքյան իր էջում բողոքել է, որ հոգնել է մրցաշարերին այդքան հաճախ մասնակցելուց և շարունակում է դա անել միայն փողի համար։ Շախմատիստը հավելել է նաև, որ ինքը հովանավոր չունի, և այդ բոլոր մրցաշարերին նա մեկնում է իր հաշվին։ Այդ գրառումն անելու պահին Մամեդյարովը գտնվում էր Սենտ-Լուիսում (ԱՄՆ) անցկացվող միջազգային շախմատային մրցաշարին։ Նա բողոքել էր նաև նորվեգացի շախմատիստ, աշխարհի գործող չեմպիոնՄագնուս Կարլսենի հետ հինգժամյա «մարտից» հետո սարսափելի հոգնածությունից։

Շահրիար Մամեդյարովը միջազգային գրոսմայստեր է, Եվրոպայի թիմային առաջնության եռակի չեմպիոն, արագ շախմատի աշխարհի չեմպիոն։ Աշխարհի առաջնությունից հետո համաշխարհային վարկանիշում երրորդ շախմատիստն է ու այդ տիտղոսի հավակնորդը։ Նա պատմության մեջ միակ շախմատիստն է, որը մինչև քսան տարեկան պատանիների շրջանում աշխարհի չեմպիոն է դարձել երկու անգամ։
«Շատ ափսոս, որ պետք է խոստովանեմ, որ շախմատն ինձ զզվեցրել է։ Ես հոգնել եմ։ Իսկ վաղը կրկին պետք է խաղամ։ Երբեմն ես մտածում եմ, իսկ Ադրբեջանում ինձնից ուժեղ քանի՞ մարզիկ կա, որ ինձ համար ոչ մի հովանավոր չի գտնվում։ Ադրբեջանի հանդեպ իմ սերն անսահման է, բայց ուժերս՝ ոչ։ Մի օր ես կդադարեմ լինել այն Շահրիար Մամեդյարովը, և այս բոլոր խոսակցություններն արդեն անիմաստ կլինեն»։ Այսպես է Շահրիար Մամեդյարովն ավարտում իր գրառումը։ Եվ թեև այդ գրառումը մասնավոր էր և միայն ընկեների համար էր նախատեսված, այն շատ արագ հայտնվեց մամուլում և սկանդալ առաջացրեց։ Սոցցանցերի օգտատերերի հիմնական արձագանքը կառավարական պաշտոնյաների հասցեին վրդովմունքն էր, որոնք պատասխանատու են սպորտի զարգացման համար․ «Ինչպիսի՜ ամոթ։ Ամեն տեսակ էժան երգչուհիներ բերելու համար փող կա, իսկ համաշխարհային համբավով շախմատիստի համար՝ ոչ»։ «Ամաչում եմ, որ այսպիսի երկրի քաղաքացի եմ»։ «Եթե նրան ու նրա վարպետությունը հայրենիքում չեն հարգում, թող այդ հարգանքն այլ տեղ գտնի։ Այլ կերպ ասած, թող հեռանա այստեղից։ Այդպիսի օրինակները շատ են։ Նա առաջինը չէ, ոչ էլ ՝ վերջինը»։ Իսկ անկախ լրագրող Խադիջա Իսմայիլն առաջարկել է հասարակական հիմնադրամ ստեղծել Շահրիար Մամեդյարովին և ի դեմ նրա Ադրբեջանում շախմատին աջակցելու համար։ Շուտով հրապարակվեց նաև պաշտոնական արձագանքը։ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆայիգ Հասանովը հայտարարեց, որ Մամեդյարովի հովանավորն ադրբեջանական պետությունն է, որը գումար է հատկացնում պաշտոնական միջազգային մրցաշարերին և առաջնություններին նրա մասնակցության բոլոր ծախսերի համար։ Իսկ եթե խոսքը գնում է առևտրային մրցաշարերի մասին, այդ դեպքում գումարը նրա մենեջերը պետք է գտնի։ Մինչ Ադրբեջանում ապրումակցում էին Մամեդյարովին և քննարկում այդ իրավիճակը, ԱՄՆ-ում ավարտվեց մրցաշարը։ Շահրիար Մամեդյարովը չորրորդն էր՝ զիջելով Կարլսենին, Ֆաբիանո Կրուանային և Լևոն Արոնյանին։ Աղբյուրը՝ jam-news.net

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am