Ի՞նչ փոփոխություններ են ընթանում Արարատ հեռուստաընկերությունում
Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական ծրագրերի նախկին ղեկավար Հարություն Հարությունյանը արդեն մի քանի օր է ղեկավարում է «Արարատ» հեռուստաընկերության լրատվական բլոկը: Նա նաեւ իր թիմն է հավաքագրում եւ մեր տեղեկություններով՝ Արարատի քաղաքական հարցազրույցները վարելու է Հանրայինում «Օրակարգից դուրս» հաղորդման վարող Ագնեսա Խամոյանը։ Հիշեցնենք, որ մի քանի լրատվամիջոցների հետ միասին «Արարատ» թիվին նույնպես գնվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից։
