Ում խոսքին է սպասում Քոչարյանը

ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «ՀՀԿ-ն կոնսոլիդացված քաղաքական ուժ է: Մենք պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ռոբերտ Քոչարյան պետական քաղաքական գործիչը լուրջ ասելիք ու անելիք ունի Հայաստանի քաղաքական դաշտում: Սա իմ մասնավոր կարծիքն է»,-ասաց Շարմազանովը: Նրա կարծիքով` Քոչարյանը կզբաղվի քաղաքականությամբ, ավելին՝ նա արդեն իսկ զբաղվում է: ՀՀԿ խոսնակի հայտարարությանը հաջորդեց ոչ պակաս ուշագրավ մի հայտարարություն, ավելի ճիշտ մեկնաբանություն Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կողմից։ Բանն այն է, որ մամուլում վերջին շրջանում տեղեկություններ կան այն մասին, որ Քոչարյանը կուսակցություն է ստեղծում, Սողոմոնյանը մեկնաբանելով այս լուրը՝ ըստ էության չհերքեց․«Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կարող է տարբեր ձևաչափերով լինել, այդ թվում՝ նաև կուսակցություն ստեղծելու, ժամանակ տվեք, իր հետ կխոսեմ, և ամեն ինչ պարզ կլինի», ասել է Սողոմոնյանը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ կտրականապես չմերժեց Քոչարյանի հետ հանարավոր համագործակցությունն ասելով, որ պատրաստ են համագործակցել բոլոր այն անձանց եւ կուսակցությունների հետ, ում համար իրենց ծրագիրն ընդունելի կլինի։ Մինչդեռ Ծառուկյան խմբակցության պատգամավորներն Քոչարյանի մասին հարցերից այսօր ԱԺ-ում այս ու այն կողմ էին փախչում եւ ձեւացնում, թե զբաղված են, կամ ցրում՝ ասելով, որ Քոչարյանը դեռ չի վերադարձել քաղաքականություն։ Ստացվում է, որ Քոչարյանի երբեմնի քաղաքական հենարան առնվազն երկու կուսակցությունները կրկին հանդես են գալիս նրան աջակցությամբ, այնինչ այդ հայտարարություններից շատ չանցած հետեւում է Սողոմոնյանի հայտարարությունը, ինչը ՀՀԿ-ական շրջանակներում քննարկման առիթ էր դարձել։ Նրանք զարմացած են, որ Ռոբերտ Քոչարյանը ցայսօր որևէ կերպ չի արձագանքել նաեւ իրեն ազատելու երեշխավորությամբ հանդես եկած ՀՀԿ դիրքորոշման առիթով։ Հիշեցնենք, որ ավելի քան 40 պատգամավոր էր ստորագրել ազատության երաշխավորագրի տակ։ Արդյոք Քոչարյանը դեռեւս ծանրութեթեւ է անում ՀՀԿ-ի հետ համագործակցելու նպատակահարմարությունը՝ հասկանալով, որ թավշյա հեղափոխությունից հետո այդ կուսակցության շանսերը գրեթե զրոյական են, նույնը կարելի է ասել ՀՅԴ-ի մասին։ Մենք նաեւ գրել էինք, որ Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի համագործակցությունը միջնորդավորված է եւ նրանցից որեւէ մեկը հանդիպելու նախաձեռնողականություն չի դրսեւորում։ Ամենայն հավականանությամբ Քոչարյանը դեռեւս կսպասի Ծառուկյանի արձագանքին, որը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից հետո միակ ուժն է, որը մշտական բարեգործության շնորհիվ պահպանել է վարկանիշը։ Հավանաբար դրանից հետո Քոչարյանը կկատարի իր ընտրությունը եւ կորոշի՝ ստեղծել սեփական թիմը, թե հենվել ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի աջակցության վրա։ Անի Սահակյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am