Հայաստանն ու Վրաստանը նախնական պայմանավորվեցին. aliq.ge

Դեպի մոնոպոլիա՞. ինչու է Վրաստանն արգելում իր ավտոճանապարհներով ցորենի տեղափոխումը

Վրաստանի ֆինանսների նախարարության որոշման համաձայն՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ավտոճանապարհներով ցորենի տեղափոխումը։ «Կարծում ենք, որ առավել քաղաքակիրթ և արդյունավետ միջոց է ծովային տրանսպորտի և երկաթուղու օգտագործումը», – նշել է Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին: Այս որոշումն անսպասելի էր հատկապես Հայաստանի համար, որը ցորենը ներկրում է հիմնականում հենց օգտվելով Վրաստանյան ավտոճանապարհներից։ Վրաստանի միջոցով Հայաստան ցորեն ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են որոշման մասին։ Նրանք բարձրաձայնել են հնարավոր ռիսկերի մասին և նամակով տեղյակ են պահել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։ Մինչդեռ Վրաստանի ֆինանսների նախարարը նշել է, որ ցորենի փոխադրումները Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ միշտ եղել են երկաթգծի միջոցով: «Մեր կարծիքով, դա տնտեսության մեջ որևէ դիսոնանս չի առաջացնի և գնաճի հետ որևէ կապ չի ունենա: Սա քաղաքակիրթ և ճիշտ որոշում է», – ասել է Մաճավարիանին: Ըստ նախարարի, մեքենայով ցորենի տեղափոխումը սահմանային անցակետում խցանումներ է առաջացնում, ինչն էլ երկար հերթերի պատճառ է դառնում՝ խոչընդոտելով զբոսաշրջիկների մուտքը Վրաստան: Սակայն, ինչպես «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց Գիորգի Գուգավան, ցորենի և, հետևաբար, հացի գնաճն անխուսափելի է ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում: Ըստ Գուգավայի, քանի որ նոր կարգի համաձայն ցորենի ներկրումը լինելու է ծովային տրանսպորտի միջոցով, դա անմիջական կապ ունի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի բիզնեսների հետ. «Հենց այդ խմբին (Իվանիշվիլի, Մամացաշվիլի, Փարցխալաձե) է պատկանում ծովային բիզնեսների մեծ մասը: Եվ հենց նրանք են իրականացնում բիզնես մոնոպոլիա։ Ցավոք, այս որոշումը մեծ ազդեցություն ունի նաև Հայաստանի վրա, քանի որ, եթե չեմ սխալվում, Ռուսաստանից՝ Վրաստանի միջոցով Հայաստան է ներկրվում տարեկան 300 հազար տոննա ցորեն: Բնականաբար, Հայաստանում ևս կթանկանա ցորենը և, հետևաբար, հացի գինն էլ կբարձրանա: Սա ծանր հարված կլինի նաև սոցիալապես անապահով խավի մարդկանց համար: Նշեմ նաև, որ ըստ մասնագետների, այս որոշման հետևանքով, մեկ տոննա ցորենի գինը կբարձրանա 50 դոլարով»: Հայաստանում ցորենի ներկրմամբ զբաղվող խոշորագույն «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Գուրգեն Նիկողոսյանն «Ալիք մեդիային» ասում է, որ սա Հայաստանի համար բավականին վտանգավոր որոշում է, որի հետևանքով զգալիորեն տուժելու են հայաստանաբնակներն ու Հայաստանում գործող բիզնեսները։ «Այստեղ հստակ ընդգծված վրացական շահեր կան։ Բոլոր վագոնները ռուսական, վրացական կողմի սեփականությունն են, Հայաստանը մոտ 15 վագոն ունի ընդամենը, մինչդեռ վագոնի վճարն առանձին է, տեղափոխմանը՝ առանձին։ Մարդիկ կան շահագրգռված, որպեսզի ունենան առանձին զեղչեր և Հայաստանում գործող բիզնեսները չկարողանան գնային մրցակցությամբ աշխատել, այլ աշխատեն նորերը։ Կա շահերի բախում, սակայն հետևանքները շատ վատ կանդրադառնան հայ ժողովրդի վրա, կթանկանա հանապազօրյա հացը, իսկ Հայաստանը հարուստ երկրների շարքում չէ, որ նման ճոխություն թույլ տա իրեն։ Մեկ տոննա ցորենը մոտավորապես 70 դոլարով թանկանալու է», – ասում է Նիկողոսյանը։ Վրաստանում Հայաստանի դեսպանատնից դեռ երեկ «Ալիք մեդիային» տեղեկացրին, որ այս հարցով վրացական կողմի հետ վերջին շրջանում ակտիվ բանակցություններ են ընթանում։ Քիչ առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացրեց, թե նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին հայաստանյան փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա: Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am