Ինչ նենգ ծրագիր են պատրաստում ՀԱՊԿ-ում՝ Փաշինյանի համար

Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը, այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը։ ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ, այդ թվում նաև Հայաստանը, ունեն վետոյի իրավունք, ցանկացած որոշում կազմակերպությունը ընդունում է կոնսենսուսի ձևաչափով և կարող են թույլ չտալ, որ կազմակերպությանը նոր երկիր միանա։ Ինչպես հայտնի է, վերջին շաբաթներին ադրբեջանական մամուլում լայնորեն քննարկվում է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը​։ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը կարող է լուրջ խնդիր դառնալ կառույցի անդամների և այլ գործընկերների հարաբերությունների առումով: Բացի դրանցի Փաշինյանի կառավարությունը այլ «գլխացավանք» ունի. Կկարողանա՞ Հայաստանի Խաչատուրովին փոխարինել ՀՀ այլ ներկայացուցչով, թե՞ կկորցենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Այժմ տեղի են ունենում տարբեր մակարդակի և ձևաչափի խորհրդակցություններ, որոնց արդյունքները կներկայացվեն ՀԱՊԿ խորհրդի դիտարկմանը: Իսկ մինչ այդ որևէ մեկնաբանություն անելը համարում եմ ոչ կոռեկտ»,-հարցին՝ Հայաստանը պնդո՞ւմ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն լինի ՀՀ ներկայացուցիչ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: Իսկ հարցին՝ այս տարի կունենա՞նք ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար՝ Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Մենք նախաձեռնել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց, որին հաջորդել է ՀԱՊԿ տարբեր շրջանակներում խորհրդակցությունների փուլը, որոնք ընթանում են կոնսենսուսային լուծումներ գտնելու և կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ: Իսկ թե ինչպիսի՞ զարգացումներ կունենանք, դրանք կլինեն խորհրդակցությունների և քննարկումների արդյունքում և կոնսենսուսի արդյունքում»: Նկատենք, որ 2015-ի սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում մասնակից վեց երկրների կոնսենսուսի հիման վրա կայացվել է որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնեն անդամ պետություններից բոլորը ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը տրվել է Հայաստանին, Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին, իսկ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: Փաստորեն հստակ հարցին՝ պաշտոնական Երևանը այժմ կարող է պնդել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի ՀՀ ներկայացուցիչ, ԱԳՆ-ից հիշեցնում են, թե ՀԱՊԿ նախագահությունը երեք տարով ամրագրվել էր Հայաստանին, ՀՀ-ն ներկայացրել է իր թեկնածուին, իսկ թեկնածուի հաստատման որոշումն ընդունվել է կոնսեսուսի հիման վրա, սակայն վստահ չեն ասում, որ Հայաստանը կպահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ի դեպ, նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Բելառուս-1» հեռուստակայանին տված բացառիկ հարցազրույցում, ի շարս այլ հարցերի, խոսել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված վիճակի մասին: «Ապա, մենք Պուտինի առաջարկով խոսեցինք Հայաստանում Խաչատուրովի խափանման միջոցին: Մեր դիրքորոշումը պարզ է և հասկանալի, մենք ժամանակին առաջարկել ենք այլ թեկնածուներ այդ պաշտոնում», - ասել է Լուկաշենկոն և հավելել. - «Բայց մեզ չլսեցին, իսկ այսօր արդեն բոլորն ընդունում են, որ Լուկաշենկոն ճիշտ էր»: Բելառուսի ղեկավարի փոխանցմամբ, ինքն ու Պուտինը փորձել են ավելի խորը ենթատեքստում ըմբռնել խնդիրը և այն դիտել՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության վարած քաղաքականությունը: Լուկաշենկոն ասել է, որ Պուտինի հետ քննարկել է ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի և Բելառուսի համատեղ գործողությունները, ՀԱՊԿ-ում առկա խնդիրները և այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են ՀԱՊԿ անդամները: Հիշեցնենք՝2008թ. մարտի 1-ին Խաչատուրովը պաշտպանության փոխնախարարն էր և մայրաքաղաքի կայազորի պետը: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ մեկտեղ Խաչատուրովը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նա ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց և մեկնել է Մոսկվա, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, շարունակում է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել էր, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, և Քոչարյանն ազատ է արձակվել: Իսկ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ հայտարարվել է հետախուզում, ըստ հաղորդագրությունների, նա հիմա բնակվում է Մոսկվայում: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հերթագայության կարգով Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն է, ով ներկայումս հայրենիքում 2008-ի «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է երեք տարով հաստատվել 2017թ. ապրիլի 14-ին: Լուկաշենկոյի անդրադարձից պարզ է դառնում, որ կառույցում համարում են, որ Փաշինյանը հարված է հասցրել ՀԱՊԿ-ի հեղինակությանը, ավելին՝ ժամանակին, փաստորեն, նա առհասարակ դեմ է եղել Հայաստանի ներկայացուցչի թեկնածուին: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ Խաչատուրովի նշանակումն էլ բարդ է եղել: Փաստացի, ՀԱՊԿ-ում ունենք բարդ խնդիր՝ առայժմ անորոշության մեջ: Հնարավոր է Ռուսաստանը՝ անդամ մյուս երկրների հետ, ընդդեմ ՀՀ մյուս թեկնածուի նենգ ծրագիր ունենա ու այն գործարկի: ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի կորուստը լուրջ հարված կլինի արդեն Փաշինյանի կառավարությանը: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am