Երկու տարում 11 հանդիպում. Պուտինին վստահելու պատճառները

Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում Թուրքիայի ղեկավարությունը փորձում է զարգացնել տնտեսական կապերը Եվրոպայի և Ռուսաստանի հետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարներին երեկ կոչ է արել քննարկել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը հզորացնելու հնարավորությունը: Միաժամանակ Անկարան Վաշինգտոնին նախազգուշացրել է, որ թուրքական արտադրանքի նկատմամբ մաքսային սակագներն ավելացնելու ԱՄՆ-ի որոշումը կարող է ապակայունացնել Մերձավոր Արևելքի կացությունը: Անցած շաբաթավերջին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարած պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա, որտեղ քննարկել է S-400 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու գործարքին վերաբերող հարցեր: Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է այդ գործարքին: Թուրք պատվիրակները ռուսական կողմի հետ քննարկել են նաև Սիրիայում 7 տարի տևող պատերազմն ավարտելու հնարավորությունը: Ընդգծելով օրակարգի հարցերի և Անկարայի հետ հարաբերությունների կարևորությունը՝ Չավուշօղլուին ընդունել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի դեպ, հայտնի է, որ  Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները հաջորդ շաբաթ կհանդիպեն Իրանում և կքննարկեն Սիրիայի հարցը: «Ձեր լավ ընկեր պարոն Էրդողանը նաև ակնկալում է Ստամբուլում Ձեզ հրավիրել իր ձկնեղենով հայտնի ռեստորան», - ասել է Չավուշօղլուն Պուտինին: 2016 թվականից ի վեր Պուտինը և Էրդողանը առնվազն 11 անգամ են հանդիպել: Այժմ կրկին Էրդողանն ակնհայտ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում: Բացի տնտեսական համագործակցության ուղղությամբ հարաբերությունների խորացումը՝ տեղեկություններ կան, որ Ռուսաստանն արդեն գալիք տարվա մեջ Ռուսաստանը մտադիր է Թուրքիային մատակարարել C-400 (S-400) հրթիռային համակարգեր։ «C-400-ի գործարքը կարևոր քայլ դարձավ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման համար», - թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Ռոստեխ» պետական ռազմական կորպորացիայի միջազգային կապերի և տարածաշրջանային քաղաքականության բաժնի տնօրեն Վիկտոր Կլադովը: «ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից մեր C-400 համակարգերի ձեռքբերումը նշանակալից իրադարձություն է», - ասել է նա՝ հավելելով. - «Ավելին՝ մեր թուրք գործընկերները խնդրել են արագացնել մատակարարումը, և մեր արտադրողն ընդառաջել է խնդրանքին։ Այնպես որ, առաջին համակարգերը, ինչպես մենք հաշվարկում ենք, Թուրքիային կտրամադրվեն 2019 թվականին»։ Կլադովը նաև ասել է, որ «Ռոստեխ»-ը Թուրքիային կարող է օգնել քաղաքացիական ոլորտում, մասնավորապես, պատրաստ է միասին աշխատել տիեզերական գործակալություն հիմնելու ուղղությամբ։ «Մանավանդ, որ մեր դուստր ձեռնարկությունը՝ «Ռոսոբորոնէքսպորտ»-ը մասնակցել է թուրքական Turksat 4A արբանյակի արձակմանը», - ընդգծել է նա՝ էլ ավելի ընդլայնելով համագործակցության առաջարկների շրջանակները։ «Հաշվի առնելով Թուրքիայի աշխարհագրական դիրքը տարածաշրջանում առկա լեռնային հանքարդյունաբերությունը, մենք Թուրքիային կարող ենք առաջարկել տեխնոլոգիաներ այդ աշխատանքների կատարման համար, իսկ բժշկական բարձր տեխնոլոգիական սարքավորումներ մշակող մեր Schwabe կոնցերնի արտադրանքը, համոզված եմ, կարող է մեծ պոտենցիալ ունենալ Թուրքական շուկայում», - ասել է Կլադովը։ «Անադոլու» գործակալությունը, մեկ այլ հրապարակմամբ, հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջին մեկ տարվա մեջ արտասահմանյան 30 այց է կատարել և ընդգծել է. - «Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն Էրդողանի առաջնահերթություններից է։ Իսկ վերջին չորս տարիների ընթացքում Էրդողանը բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել, սակայն ամենաշատը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ երեք անգամ Պուտինին ընդունել է Թուրքիայում»։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am