Ում համար է ՀՀԿ-ն հետաձգում առճակատումը

Օրեր առաջ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը խորը մտահոգություն էր հայտնել երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և խստորեն քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ օգոստոսի 17-ի հանրահավաքին ունեցած ելույթի համար: Նա առաջարկել էր ստեղծված իրավիճակի քննարկում կազմակերպել ինչպես ՀՀ վարչապետի, նախագահի, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ ՄԻՊ-ի հետ: Բաբլոյանի հայտարարությունից մեկ շաբաթ անց Փաշինյանը հանդիպել է խորհրդարանի ղեկավարի հետ, որի մասին հաղորդագրություն է տարածվել: Դրանից պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն ակնհայտ մեղմացրել է դիրքորոշումը, որը ցուցադրեց վարչապետի կազմակերպած հանրահավաքից հետո: Մեկը մյուսի հետեւից քննադատական հայտարարություններ տարածեցին, նրանց շարքում՝ Արա Բբաբլոյանը: Վերջինս վարչապետի խոսքում նշմարել էր ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ։ «Մասնավորապես, գործադիր իշխանության ղեկավարի կողմից «Խելքներդ գլուխներդ հավաքեք» դիմելաձևը դատավորներին պարզապես սպառնալիք է դատական իշխանության անկախությանը, միջամտություն է բոլոր ընթացիկ և հետագայում հարուցվելիք դատական քննություններին, որոշումներին: «Անցումային արդարադատության» թեզի ներքո ներկայացվեց օրենքներին հետադարձ ուժ տալու հակաիրավական ակնարկ», - նշել էր ԱԺ նախագահը: Երեկ կայացած հանդիպման ժամանակ, ըստ հաղորդագրության, Բաբլոյանը փաստել է, որ դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարևորագույն երաշխիք է, հետևաբար օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որևէ կերպ չպետք է խաթարվի, միեւնույն ժամանակ հավելել, որ պատրաստ են անցումային արդարադատության իրականացմանը. «Արադարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության և համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով և միևնույն ժամանակ որևէ կերպ չվնասի արդարադատությանը»: Ի դեմս ԱԺ խոսնակի ՀՀԿ-ն համաձայն է նաեւ սահմանադրական փոփոխություններին. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որևէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումների արդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե՛ խորհրդարանում և թե՛ հանրային լայն շրջանակներում»: ԱԺ խոսնակի այս նահանջը բացատրվում է այն փաստով, որ որքան ՀՀԿ-ում ագրեսիվ պահվածք են դրսեւորում, զուգահեռ ուժեղանում են հանրության ռեակցիան այդ ուժի դեմ, քանի որ Նիկոլ Փաշինյանի միակ հաղթաթուղթը դեռեւս շարունակում է հանրային ուժը մնալ: Այդ ուժի ցուցադրության համար բավական է մի ելույթ, կամ մի ուղիղ եթեր եւ հանրային ուշադրությունը սեւեռվում է թիրախի ուղղությամբ: Քանի դեռ հետհեղափոխական էյֆորիան չի անցել, որեւէ կերպ հնարավոր չէ ճնշում գործադրել Փաշինյանի վրա, հոխորտալ, թե մեզ սպառնալ հնարավոր չէ: Հատկապես հիմա, երբ ՀՀԿ-ն Քոչարյանի հետ դաշնակցությամբ առավել խոցելի է, քան նախկինում: Հիմա ամեն ինչ պետք է տանել ժամանակ շահելու ուղղությամբ, դիցուք՝ սահմանադրական փոփոխություններին համաձայնությամբ ոչ միայն ժամանակ կշահեն, այլեւ հընթացս այդ փոփոխությունների նախագծում կընդգրկեն նաեւ սուպերվարչապետական համակարգը թուլացնող մեխանիզմներ, այդ պարագայում, երբ կոմպրոմիսն անխուսափելի կլինի: Այնպես որ, ՀՀԿ-ն հասկացել է, որ առճակատման գնալն անթույլատրելի է, քանի դեռ Փափաշինյանն ունի փողոցի վրա լիակատար ազդեցություն: Անի Սահակյան

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am