ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը խոսելով դպրոցների ապաքաղաքականացման մասին, ասել է․ «Նոր իշխանության ձևավորման առաջին իսկ օրվանից մենք հայտարարեցինք դպրոցների ապաքաղաքականացման մասին և մենք գտնում ենք, որ դպրոցներում հանրակրթության նահանջի պատճառներից մեկը եղել է դպրոցների քաղաքականացվածությունը։ Ներկայում քաղաքական ուժերի ազդեցությունը պետք է լինի զրո։ Այն դպրոցներում, որտեղ այս միտումը չի լինի և տեղի իշխանությունները, նախկին և ներկա օլիգարխները իրենց դիրքերը պահպանել փորձելու համար կփորձեն որևէ կերպ միջամտել դպրոցներիի գործերին, ապա Կրթության և գիտության նախարարությունը, կարծում եմ նաև Երևանի քաղաքապետարանը, կմիանան այս նախաձեռնությանը և կմիջամտեն, որպեսզի այդ ազդեցությունը նորից հասցնեն զրոյի։ Մեր բարեփոխումների հիմնական նպատակը դպրոցների խորհուրդների կարգի ձևավորման փոփոխություններն են։ Որոշ դեպքերում դպրոցների խորհուրդները վերածվել էին վարչական շրջանների, տեղի բիզնեսների, երբեմն նաև, տնօրենների ազդեցության օղակների և դրանք գործում էին, բացառապես, այդ օղակներից եկող թելադրանքներով։ Այդ կանոնակարգը արմատապես կվերափոխվի և դուք էլ պետք է օժանդակեք այդ ամենին, իսկ նրանք, ովքեր կաջակցեն մեզ այդ հարցում, կդառնան իմ գործընկերները և ես կանեմ ամեն բան նրանց օժանդակելու համար»։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը