Վրաերթ Լոռու մարզում. 4-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ, 47-ամյա Դրաստամատ Ասատրյանը Սպիտակի քաղաքապետարանի հարևանությամբ իր վարած Mercedes մակնիշի 34 TV 378 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Սպիտակի բնակիչ, 4-ամյա Լեռա Սիմոնյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ երեխան անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումրատակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատարստվում: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանութւան Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: