Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը հրազենային վնասվածքներ է ստացել
«Արման Մկրտումյանը՝ ձախ գոտկային շրջանի և ձախ նախաբազկի ստորին երրորդականի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, ստացել է բուժօգնություն, հոսպիտալացվելուց հրաժարվել է և գնացել բժշկական կենտրոնից»,-այս մասին հայտնում են «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Ավելի վաղ հայտնել էինք , որ 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00 -ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգներով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները: Հարձակման հետևանքով Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն
