Օգոստոսի 29-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ կարևորել է ատոմակայանը ժամանակին վերագործարկելու հարցը:
Ինչպես տեղեկացրեց՝ ատոմակայանում տարեկան պլանային վերանորոգման աշխատանք էր կատարվում, իրենք ունեին խնդիր՝ ժամանակին, ըստ գրաֆիկի, այդ աշխատանքներն ավարտել, հակառակ դեպքում էներգահամակարգը 200-230 մլն դրամի չափով կտուժեր:
Նախարարի խոսքով՝ այս տարի ամռանը էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում է եղել:
«Երբևէ ամռանը այդքան սպառում չի գրանցվել, քանի որ ամռան այս երեք ամիսներին գրեթե օրական ծախսվում էր 1030 մեգավատտ էլեկտրաէներգիա: Նման ծախս ունեցել ենք հիմնականում նոր տարվա օրերին, բայց ամռան ամիսներին նման իրավիճակ չէր եղել, և դա պայմանավորված էր հիմնականում շոգ օրերի հետ։ Այդ ընթացքում հաջողվել է այնպես անել, որ ոչ մի խափանում չլինի»,- նշեց Գրիգորյանը:
Նախարարը կարևորեց այն փաստը, որ բարձրավոլտ էլեկտրական ցանցերը ավելի ճիշտ կառավարելու համար «Տաշիր գրուպի» հետ համաձայնության են եկել, որ պետք է հանձնել պետական կառավարման:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը