ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտավախությանը, թե իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն կարող է թաքուն վարչապետ առաջադրել ու անցկացնել իր թեկնածուին, նշեց, որ Փաշինյանի հրաժարականի առիթ այս պահին չի տեսնում։
«Քաղաքական դաշտում քայլերը միշտ ունենում են որոշակի ռիսկայնություն, իսկ այսօր ռիսկայի՞ն չէ այն քայլը, որ ինքն այս շարժումը կատարեց։ Դա ավելի ռիսկային էր և, ընդհանրապես, արդյունքի հասնելու համար միշտ պետք է ռիսկայնությունից չխուսափել։ Մենք հիմա նման որոշում չունենք, բայց ինձ թվում է՝ իմաստ էլ չունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև նա աշխատում է ու իր աշխատանքով պետք է ամեն ինչ ապացուցի ու իր հրաժարականը չեմ կարծում, որ ԱԺ արձակման առիթ է։ Առայժմն նրան խանգարող որևէ հանագամանք չկա։ Մենք աջակցում ենք և պետք է աջակցենք կառավարության ծրագրերին։ Մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա»,- ասաց նա։
Բաղդասարյանը հավաստիացրեց, որ եթե մեկ տարին լրացած լիներ, էլի իրենք փորձ չէին անի Փաշինյանի հրաժարականը պահանջելու. «Եթե ինքը զգում է, որ կան խանգարող հանգամանքներ իր աշխատանքի հետ կապված, դա այլ խնդիր է»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը