«Ադրբեջանում ահաբեկիչ է սպանվել». Աշոտ Ասատրյան

Ադրբեջանում ահաբեկիչ է սպանվել․
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից, օգոստոսի 28-ին Խաչմազի շրջանում, սպանվել է Նիզամի Նաջաֆովը։
Տեղեկություններ էին ստացվել, որ Նաջաֆովը պատրաստվում է ահաբեկչական գործողություններ կատարել Ադրբեջանի հյուսիսային շրջաններում։ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները փորձել են ձերբակալել նշված անձին, սակայն պաշտոնական տեղեկության համաձայն նա չի հանձնվել և սկսել է փոխհրաձգություն։ Անվտանգության ծառայակիցները տեղում գնդակահարել են կասկածյալին։
Սակայն, վերջին շրջանում Ադրբեջանի հատուկ ծառայությունները տարբեր առիթներով գործողություններ են իրականացնում որոշ ակտիվիստների և ընդիմադիրների դեմ ուղղված, որի արդյունքում ևս սպանվում են մարդիկ։ Մեծ է հավանականությունը, որ սա հերթական զոհն էր Ադրբեջանի իշխանության համար։