«Այդ ռիսկը թույլ չի տալիս գնալ բացարձակ աշխատանքների». Արթուր Գրիգորյան

Տնտեսության զարգացման առումով շատ կարևոր է հանքարդյունաբերության ոլորտը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Նա նշեց, որ իր պաշտոնի ստանձնումից հետո առաջնահերթ խնդիր է համարել ծրագրերն ուսումնասիրելը և հանձնարարել է շատ արագ կատարել ծրագրերի գույքագրում: «Ես առաջնահերթ դրել էի ատոմակայանը ժամանակին վերագործարկելու հարցը: Իմ կողմից ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները, գնացել ենք ոչ ստանդարտ լուծումների և կարողացել ենք ճիշտ ժամանակին՝ օգոստոսի 1-ին վերագործարկել ատոմակայանը»,-ասաց նա: Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ այս տարի էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում է եղել, երբևէ ամռանը այդքան սպառում չի գրանցվել. ամռան երեք ամիսներին օրական ծախսվել է գրեթե 1030 մեգավատ էլէներգիա: «Նման ծախս ունեցել ենք հիմնականում Նոր տարվա օրերին, բայց ամռան ամիսներին նման իրավիճակ չէր եղել և դա պայմանավորված էր հիմնականում շոգ օրերի հետ»,-ասաց նա: Արթուր Գրիգորյանը նշեց, որ այսօր ունենք քսանյոթ մետաղական հանքավայրերի շահագործման համար տրված լիցենզիաներ, և ուսումնասիրությունների արդյունքում տասը հանքավայրերին արդեն տրված են զգուշացումներ, քանի որ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շահագործումն իրականացվում է օրենքով սահմանված չափանիշներից դուրս: Նա նաև նշեց, որ ոչ մետաղական 146 հանքավայրերին տրվել են զգուշացումներ: «Դուք գիտեք, որ ՀՀ վարչապետի դիրքորոշումն այդ առումով բավական խիստ է, և հանքարդյունաբերության ոլորտը պետք է բերվի իրավական դաշտ»,- ասաց նա: Անդրադառնալով Թեղուտի խնդրին՝ նախարարն ասաց, որ Թեղուտի վերաբերյալ Կառավարությունն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում, և խնդիրը հիմնականում պոչամբարի պատվարի շինարարական ռիսկերի հետ է կապված, որի պատճառն այն է, որ ժամանակին ճիշտ տեխնիկական եզրակացություն չի եղել: «Այդ ռիսկը թույլ չի տալիս գնալ բացարձակ աշխատանքների, և որպեսզի ճիշտ գնահատվի իրավիճակը, ժամանակավոր դադարեցվել է շահագործումը: Դա ցավալի իրավիճակ է, քանի որ ութ հարյուր աշխատակից անգործ է մնացել, մենք մտահոգ ենք այդ առումով և հնարավորինս արագ փորձելու ենք տալ լուծումներ՝ հաշվի առնելով նաև ռիսկերը, բայց մեզ համար առաջնահերթ է մնում հանքավայրի շահագործման անվտանգության խնդիրը»,- ասաց նա: Անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքներին՝ Արթուր Գրիգորյանն ասաց, որ բնապահպանության և ընդերքի տեսչության կողմից կատարվում են ուսումնասիրություններ: «Այս իրավիճակը ցավոտ ենք գնահատում, քանի որ լուրջ ներդրումներ է ներկայացրել ընկերությունը և պատրաստում է ներկայացնելու, բայց չենք կարող հաշվի չառնել այն բնապահպանական խնդիրները, որոնք բարձրաձայնվում են: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չխաթարենք ներդրողի կողմից կատարված աշխատանքը և առհասարակ Հայաստան եկող ներդրումները, պետք է շատ զգուշավոր լինենք և չպետք է մոռանանք նաև բնապահպանական խնդիրները»,- ասաց նա և նշեց, որ տեսչությունը հայտարարել է իր եզրակացությունը, որ մեկ–երկու խնդիր է hայտնաբերել, որի վերաբերյալ պատրաստում է ՇՄԱԿ ուսումնասիրություն կատարել:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am