Չենք կիսում Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը. Էդուարդ Շարմազանով

Ռոբերտ Քոչարյանի գնահատականները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեզ համար նորություն չեն: Այս մասին,  օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների նախաձեռնելը և երրորդ ժամկետ գնալը: «Այդ ընթացքում եղել են քաղաքական գործիչներ, պաշտոնաթող նախագահներ, քաղաքական կուսակցություններ, որոնք դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, եղել են գործիչներ, որ կողմ են արտահայտվել, եղել է հրապարակային քարոզչություն՝ կողմ և դեմ:  Ես կարող եմ վերահաստատել իմ և ՀՀԿ-ի կարծիքը, որ սահմանադրական բարեփոխումները եւ խորհրդարանական կառավարման անցնելու անհրաժեշտությունը կար, գտնում եմ, որ դա շատ դրական քայլ էր Հայաստանի ժողովրդավարության, ինչու չէ, նաեւ ազգային անվտանգության ուղղությամբ: Կարծում եմ՝ ժամանակը դեռ ցույց կտա, որ խորհրդարանական համակարգին ամբողջական անցումը բխում էր պետության անվտանգության եւ պետականության շահի գերակայությունից: Ժամանակ է պետք, որ դրանում եւս մեկ անգամ համոզվենք: Ես այն կարծիքին չեմ, որ Սահմանադրությունը փոխվել է, որպեսզի Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով պաշտոնավարի: Սահմանադրությունը փոխվել է շատ ավելի կարեւոր հիմնավորումներով, որի մասին խոսել ենք: Սերժ Սարգսյանի առաջադրման պահով էլի եղել են տարբեր կարծիքներ: Ես գտնում եմ, որ ապրիլի 18-ի դրությամբ Սերժ Սարգսյանի այստեղ ընտրվելը բխում էր ՀՀ պետական շահից, քանի որ այն ժամանակվա իրականությամբ ՀՀԿ-ն ընտրություններում ստացել էր քաղաքական մեծամասնություն եւ ըստ պառլամենտական համակարգի, մենք պետք է որոշեինք, թե ում ենք վստահում վարչապետի պաշտոնը: Ուստի հարգանքով վերաբերվելով երկրորդ նախագահի կարծիքին, բնականաբար, չենք կիսում իր դիրքորոշումը: Սա չի նշանակում, որ շատ ու շատ այլ հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել»,- ասաց նա:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Փաստաթուղթ․ Փաշինյանի եղբայրը աշխատել է ՌԴ պետական համակարգում, ինչո՞ւ չպատասխանեց՝ նա «ԿԳԲ» գործակալ է, թե ոչ Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն «Կապանից լսվում են կրակոցի, հրետանու ձայներ». Նաիրի Հոխիկյան Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի օդային տարածքը կփակվի թռիչքների համար առնվազն ևս 12 ժամով. ТАСС Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Հայաստանում թմրամոլությունը մեծ ծավալների է հասել․ Առաքելյան Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են, Գորիսում ձյուն է տեղում Դատարանի որոշմամբ Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվեց Նախիջևանի դեպքը նման է պլանավորված դիվերսիայի, ՀՀ գործառույթները վաղուց սահմանված են․ փորձագետ Նահանջ չի լինելու Կաթողիկոսի կողմից․ Արշակ Սրբազան Բոլորս աղոթենք Բագրատ Սրբազանի հոգու ամրության ու տոկունության համար․ Արշակ Սրբազան Մեր մշակույթում ընդունված չէ խոսել «ննջեցյալների» մասին․ Արշակ Սրբազանը՝ Արման Սարոյանի մասին Իմամ Խոմեյնիի և իմամ Խամենիի քաջարի որդիները սպասում են ձեզ. Իրանը պատրաստ է ԱՄՆ ցամաքային գործողությանը Այն ամենը, ինչ վերագրվել է ինձ, բացարձակապես կապ չունի իրականության հետ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Ալիևը Իրանի հետախուզական ծառայություններին մեղադրել է 2023 թվականի դեսպանատան վրա հարձակման մեջ Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Ադրբեջանը դադարեցրել է բեռնատարների շարժն Իրանի հետ սահմանով Վազգենին սպանողները Նախիջևանի միջադեպը պետք է մանրակրկիտ հետաքննվի. Բաքվում ԻԻՀ դեսպանատուն Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան Նման hարձակումները մեծացնում են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ռիսկը. Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Նախիջևանի hարվածների մասին Մերձավոր Արևելքում պшտերազմը կանգնեցնել կարող է միայն նա, ով այն սկսել է. Պեսկով Արշակ Սրբազանի նկատմամբ դատարանը սահմանել է վարչական հսկողություն․ փաստաբան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու Հայաստանում Եկեղեցի-պետություն ներկա հարաբերությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am