ԱԺ-ն թույլ տվեց Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնել
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցման ժամանակ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ Սևանից պետք է լրացուցիչ մինչև 40 միլիոն խ/մ ջրառ իրականացվի գյուղատնտեսական ոռոգման նպատակով: Կողմ քվեարկեց 80, դեմ՝ 1 պատգամավոր:
