«Հազար տարի հետո էլ, որ գաք, միևնույն է` ձերն է». մանրապատումներ Արևմտյան Հայաստանից. Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է մանրապատումներ Արևմտյան Հայաստանից. Ա) 2007 թվականի օգոստոսի 18-ն էր: Ընկերակցում էի իրենց ամառային արձակուրդն Արևմտյան Հայաստանում անցկացնող մեր երկու թեմակալներին` Աջապահյանին և Չուլջյանին: Մեքենան վարում էր Չուլջյան սրբազանը, կողքին նստած էր Աջապահյանը, ետևում Չուլջյանի եղբորորդին և ես: Հետս վերցրել էի նախորդ 2-3 տարիներին տարբեր վայրերում լուսանկարածս տեղացիների նկարներից` մի քանիսն առանձին ծրարների մեջ խմբավորած: Ի թիվս դրանց ձեռքիս էր նաև Մոկսի Լճան գյուղի քուրդ դպրոցականների պատկերները, որ մտածում էի, եթե մոտերքով անցնելու լինեմ` փոխանցեմ: Բռնել էինք Հայոց ձորից Փեսանդաշտով դեպի Մոկս գնացող ճանապարհը և արդեն կտրել երկու գավառներն իրարից բաժանող լեռնանցքը, որտեղից երևում էր ընկուզենիների մեջ թաղված Լճանը: Մեր ճանապարհը գյուղ չէր մտնում, այլ գյուղի տակով իջնում էր ուղիղ դեպի գավառանիստ Մոկս: Միտք էլ չուներ այդ մեկ ծրարի համար ճամփից շեղվել ու գյուղ մտնել: Ընդամենը հուսով էի, որ գյուղամերձ հատվածներում այդ գյուղից որևէ մեկին ճամփին գուցե կհանդիպեինք ու հենց այդպես էլ կփոխանցեի: Արդեն գյուղի սահմաններից համարյա դուրս էինք գալիս ու մեկ էլ ճամփեզրին մի մարդ երևաց: Ծրարը փոխանցելու համար խնդրեցի Չուլջյան սրբազանին, որ մարդու մոտ կանգ առնի և միաժամանակ հարցնի, որ եթե մարդը այդ գյուղացի է կամ ո՛չ: Չմոռանամ ասել, որ ծնունդով մալաթիացի սրբազանը մայրենիի պես թուրքերեն է իմանում: Խնդրանքս կատարվեց. կանգ առանք և գյուղացու` լճանցի լինելը պարզելուց հետո ծրարը մեկնեցինք մարդուն: Քիչ անակնկալի եկած միջին տարիքի քուրդը նախ հարցրեց մեր որտեղացի և ի՞նչ ազգից լինելը, ապա լուռ բացեց ծրարը, մեկիկ-մեկին նայեց նկարները, որի ընթացքում կարծես ոչ այնքան նկարներին էր նայում, որքան մի այլ բանի մասին էր մտածում, լռությամբ նկարները ետ տեղավորեց ծրարի մեջ ու մինչ մենք ամենաշատը մեկ` շնորհակալություն բառին էինք սպասում, ակնթարթեր անխոս մնալուց հետո, հանկարծ ասաց հետևյալը.- «Հազար տարի հետո էլ, որ գաք, միևնույնն է` ձերն է, ասաց ու այլևս առանց ոչ մեկ ուրիշ բառ ավելացնելու շրջվեց ու հեռացավ... Բ) Նույն ճամփորդության ժամանակ էր: Եկել հասել էինք Արաբկիր քաղաքը: Մտածում էին` փորձենք տեսնել Արաբկիրի մեծաշեն Մայր եկեղեցին կամ այն, ինչը որ կարող էր նրանից մնացած լինել: Հին թաղամասի ոլոր-մոլոր ճանապարհին հանկարծ Չուլջյանն Աջապահյանին պատվիրում է. _մի բարի դեմքով մարդ գտիր, կանգնեմ, եկեղեցու տեղը հարցնենք: Րոպե չանցած Աջապահյանն ասում է` գտել եմ, կանգնի՛ր: Կանգ առանք ճամփեզրին, մի սղոցարանի առջև աշխատող մարդու մոտ: Դեռ մինչև մեր բարևին և հարցումին պատասխանելն անմիջապես հակադարձեց _որտեղացի՞ եք, հարցմամբ: Անմիջապես զգացվեց, որ մեր պարզ պատասխանը մարդուն ինչ-որ այլ հոգևիճակի մեջ գցեց: Սպասում ենք, թե որ ուղղությամբ մեզ կուղորդի, բայց փոխարենը լսում ենք հետևյալը. _ի՞նչ զարմանալի ժողովուրդ եք դուք, միայն տասը տեսակի խաղող կար, ամեն բարիք ձեզ հետ չքացավ, ապա կարճ դադարից հետո, կարծես վերադարձավ իրականություն ու բացատրեց եկեղեցատեղիի գտնված վայրը… Գ) 2010 թ. օգոստոսի 11-ն էր: Խնուսի Զեռնակ գյուղից մի միջահասակ գյուղացու ուղեկցությամբ հասել էինք Վարաժնունիք և Հարք գավառների սահմանագլխին գտնվող Զեռնակի բերդն ու փորձում էինք պահպանված որմերը դրվագ առ դրվագ լուսանկարել և մեկ էլ այս մարդը, որ դեռ գյուղում իր համար պարզել էր մեր որտեղացի և ի՞նչ ազգից լինելը, բերդից դուրս մի ավելի բարձր տեղում կանգնած մեզ` իր մոտ է հրավիրում: Խմբվում ենք շուրջը և լսում հետևյալ խոսքերը. _ ես ձեզ հիմա Հայաստանն եմ ցույց տալու, և հին անուններն արտաբերելով մեկիկ-մեկիկ մատնացույց է անում մինչ 1915 թվականը հայաբնակ Հարք (Բուլանըղ) գավառի գյուղերը: Այլ այսպես շարունակ… Գրությանս կցում եմ Փեսանդաշտ-Մոկս լեռնանցքից դեպի Լճան գյուղն ու Զեռնակ բերդից դեպի Հարքի (Բուլանըղ) դաշտային գյուղերը բացվող տեսարանները»:

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am