Պուտինն աշխատանքից ազատել է ուժային կառույցների 15 գեներալների
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է այդ երկրի ՆԳ և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Պատիժների կատարման դաշնային ծառայության եւ Քննչական կոմիտեի 15 գեներալներին աշխատանքից ազատելու հրամանագրերը:
Համապատասխան հրամանագիրը երեքշաբթի օրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: Պուտինը 2018 թվականի ապրիլին նույնպես պաշտոնից հեռացրեց 11 ռուս գեներալների: