Սոս Ջանիբեկյանը, Տաթև Հովակիմյանը, Սամվել Թադևոսյանը և այլք՝ Կոմիտասի կյանքի պատմությունը ներկայացնող նոր գեղարվեստական ֆիլմում

«Չերգված անցյալը». դերասան, ռեժիսոր Արման Նշանյանը շուտով կսկսի իր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի նկարահանումները, որը ներկայացնում է Կոմիտասի կյանքի պատմությունը, հայ և թուրք աղջիկների ընկերությունն ու Համիդյան ջարդերի ժամանակահատվածը։ Պատասխանելով BlogNews.am-ի հարցերին՝ Արմանը հետաքրքիր մանրամասներ է բացահայտել ֆիլմի մասին:   Արման, նոր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ եք նկարահանում։ Կպատմե՞ք թեմայիընտրության մասինինչի՞ն է անդրադառնում ֆիլմը և ի՞նչ խնդիրներ է վեր հանում: - Թեման մեկը չէ, այլ մի քանիսը և բոլորն էլ՝ շատ կարևոր։ Պատմության հեղինակն ամերիկահայ արվեստասեր Սիրվարդ Կավուկչյանն է, որի հետ մենք մշակութային տարբեր ծրագրեր ենք իրականացրել և դեռ պետք է իրականացնենք։ Նա այս պատմությունը, որը, ինչպես ինքն է ասում, իր կյանքի ամենանպատակային գործն է, լիովին վստահել է ինձ, որ այն կյանքի բերեմ։ Ֆիլմի կարևորագույն թեմաներից առաջինն այն է, որ մենք մեր ֆիլմով ցանկանում ենք աշխարհի հանդիսատեսին ծանոթացնել մեծն Կոմիտասի կյանքին և երաժշտությանը, երկրորդ թեման, որը պատմությանը տվել է իր գեղարվեստական բնույթը և որը իրական դրվածքներից է վերցրած, ընկերական անձնանվեր սերն է երկու ընկերուհիների միջև, որոնք գալիս են տարբեր ազգություններից և կրոններից, և անտեսելով իրենց սեփական կյանքն ու անվտանգությունը՝ ընդմիշտ մնում են միմյանց հավատարիմ: Եվ իհարկե, մեր պատմության հիմքում ընկած է Անատոլիայում ապրող հայ ժողովրդի կյանքը 19-րդ դարի վերջից մինչև Համիդյան կոտորածը՝ 1894-96 թվականներին, որի ընթացքում մոտ 300 հազար հայ է կոտորվել: Հայերի ցեղասպանության մասին խոսելիս մեծամասնությունը նկատի ունի 1915թ. դեպքերը՝ չիմանալով, որ ավելի վաղ տեղի է ունեցել ևս մի մեծ ջարդ: 18581718_10155207969641544_178196245908949521_n - Խոսենք դերասանական կազմի ընտրությունից։ Գիտեմոր պրոֆեսիոնալ դերասաններիկողքին ինքնադրսևորվելու հնարավորություն են ստացել նաև սկսնակները: - Լավ դերասանական կազմ է հավաքված։ Կոմիտասին մարմնավորելու է Սամվել Թադևոսյանը, Տաթև Հովակիմյանը կմարմնավորի հայ աղջկան, նրա ամուսնուն` Սոս Ջանիբեկյանը, Արևիկ Գևորգյանը թուրք աղջկա դերակատարն է: Ֆիլմում կխաղան նաև Ժան Նշանյանն ու Շաքե Թուխմանյանը: Դեռևս մի քանի գլխավոր դերեր կան, որոնք հաստատված չեն: Ուզում եմ հատուկ նշել երեխաների դերակատարների մասին: Ֆիլմի առաջին կեսն ամբողջությամբ նվիրված է Սողոմոնի՝ փոքրիկ Կոմիտասի մանկությանը, և մենք ունենք երեք հրաշալի երեխաներ, որոնցից մեկն արդեն գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու փորձ ունի, իսկ այս ֆիլմով մյուս երկուսն իրենց դեբյուտային մուտքը կանեն կինոաշխարհ: Ինձ համար, կարծում եմ, շատ յուրահատուկ պրոցես կլինի Սողոմոնի մանկության նկարահանման ընթացքը: Ի՞նչ առանցքային կերպարներ կան ֆիլմումորոնց մասին այս պահին կուզենայիք խոսել: - Ինչպես նշեցի, առանցքային կերպարներն այն երկու փոքրիկ աղջիկներն են՝ թուրք և հայ, որոնց մտերմությունը և ընկերական սերը հարատևում են իրենց կյանքի ամբողջ ընթացքում՝ չնայած ամենածանր դժվարություններին և արգելքներին: Մեկ այլ կարևոր կերպարներից մեկը երաժշտական տաղանդով օժտված որբուկն է՝ փոքրիկ Կոմիտասը, որի մանկության տարիների մասին նորից շատ քիչ բան գիտենք մենք բոլորս։ 18301080_10155149709741544_1611794895034258045_n - Ֆիլմումեթե չեմ սխալվում, Կոմիտասի երաժշտությունն է հնչելու։ Ի՞նչ տեսանկյունից եքբացահայտելու վարդապետին բոլորիս համար: - Վարդապետին՝ մեծն Կոմիտասին բացահայտելու է հենց իր երաժշտությունը, և ես վստահ եմ, որ այն հոգեպես կցնցի հանդիսատեսին՝ լինի հայ, թե օտարազգի։ - Խոսենք նաև ֆիլմի բյուջեի մասինարդյո՞ք ծախստար է: - Ցանկացած լուրջ ֆիլմ պահանջում է լուրջ ֆինանսական ներդրում: Իսկ մեր ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարում, ուստի ժամանակաշրջանի վերարտադրումն էլ ավելի մեծ ծախսեր է պահանջում: - Ե՞րբ եք նախատեսում սկսել նկարահանումները, և ի՞նչ աշխարհագրություն է այնընդգրկելու: - Նկարահանումները կսկսվեն հոկտեմբերի վերջին և գրեթե լիովին տեղի կունենան Արցախում: Ինձ համար շատ խորհրդանշական է այն փաստը, որ Համիդյան ջարդերի մասին պատմող ֆիլմը հենց այնտեղ է նկարահանվում, քանի որ հենց Արցախում մինչ օրս թշնամին փորձում է ավարտին հասցնել դեռ այն ժամանակ սկսած իր սև գործը: 10314701_10152508628586544_6719001795800228666_n.jpg Ֆիլմը միայն հայաստանյա՞ն հանդիսատեսի համար է նախատեսվածթե՞ նպատակ ունեքնաև արտերկրի լսարանին գրավելու: Ֆիլմի հիմքում ընկած է այս օրվա համաշխարհային ամենակարևոր հարցերից մեկը՝ կրոնական պատերազմը, որն ամենուր է, որը գրեթե միշտ էլ ժողովրդի պատերազմը չէ։ Ժողովուրդն անմեղ է, ժողովուրդը խաղաղասեր է, մարդասեր, և մենք հույս ունենք, որ այս ֆիլմը բազում կողմնակիցներ կգտնի աշխարհում և կարժանանա արտերկրի հանդիսատեսի հիացմունքին։

դիտվել է 297 անգամ
Լրահոս
«Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am