Կանանց դեմ բռնություն եղել է նաև մինչ փախստականների ժամանումը. Մոգերինի
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Պրահա այցի ընթացքում հայտնել է,որ Եվրոպացի կանանց հանդեպ բռնություն եղել է նաև մինչ փախստականների զանգվածային հոսքը Եվրոպա. «Կան լավ և վատ մարդիկ՝ անկախ նրանց ազգային պատկանելիությունից կամ ծագումից:Քաղաքական գործիչները Քյոլնի միջադեպն օգտագործում են որպես ինքնագովազդի միջոց: Անհրաժեշտ է վերջ տալ նման պահվածքին»: Քյոլնում Ամանորի գիշերը ներգաղթյալների զանգվածային հարձակում է տեղի ունեցել կանանց վրա: Ոստիկանությունը տուժածներից մոտ 400 դիմում է ստացել:
