Մոսկվայի փոխհրաձգությանը հայեր են մասնակցել
«Մոսկվա» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի 8 և ՀՀ 7 քաղաքացի, ինչպես նաև 2 չեչեն և Վրաստանի 1 քաղաքացի երեկ երեկոյան վեճի են բռնվել: Ոստիկանությունը ձերբակալել է 18 մարդու։ Հաղորդագրության համաձայն` 2 խմբի միջև ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ Բախման մասնակիցներից երեքին հիվանդանոց են տեղափոխել։
