Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Բաբայանի՝ «Սասնա Ծռերի» հետ համագործակցության մասին այսօր լրատվամիջոցներից մեկի հրապարակած տեղեկատվությանը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․
«Այսօր «դեղին» համարվող լրատվամիջոցներից մեկը կեղծ լուր էր տարածել, թե իբր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Վարդանանց փողոցում գրասենյակ է վարձակալել ու պատրաստվում է միաժամանակ համագործակցել և՛ «Սասնա Ծռերի» հետ, և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ: Բացի այդ, ըստ այդ «դեղին» թերթի, Բաբայանը հրահրում է խժդժություններ ընդդեմ Բակո Սահակյանի, քանզի տեսնում է իրեն Արցախի ապագա ղեկավարի դերում: Ցանկացած բանական և քաղաքականությամբ հետաքրքրվող մարդ այս ամենը կարդալուց կհասկանա, որ գրվածը շարքային բանսարկություն է, որտեղ չկա նույնիսկ փոխկապակցված քաղաքական տրամաբանություն, որպեսզի «լուրը» գոնե ճշմարտանման թվա: Միակ ճշմարտությունն այսօր տարածված այդ էժանագին «սենսացիայի» մեջ այն է, որ Սամվել Բաբայանը իսկապես գրասենյակ է վարձակալել նշված հասցեում (գրասենյակը վարձակալվել է մոտ 2 ամիս առաջ)»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը