Ինչ կտա Ծառուկյանը Քոչարյանին

Արդեն հստակ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու հեռուստաընկերություն է գնել։ Դրանք են «Արմնյուզ» եւ «Արարատ» հ/ը-ները, սրանցից բացի գաղտնիք չէ, որ նրա հետ է կապվում Հ2-ը, ի դեպ, որից Քոչարյանը իր դժգոհությունն է հայտնել՝ ասելով, որ այն որեւէ հստակ գիծ, քարոզչություն չի իրականացնում։ Ասել է թե, կան առաջին նախադրյալները, որոնք հող են նախապատրաստում երկրորդ նախագահի քաղաքականություն վերադարձի համար։ Սակայն մեր տեղեկություններով այս լրատվամիջոցների տնօրինման եւ ծախսերի բեռն ամբողջությամբ Քոչարյանի ուսերին չէ։ Քարոզչության քաղաքականությունը կվարի երկրորդ նախագահի գրասենյակը, իսկ լրատվամիջոցների ծախսերի հետ կապված որոշ խնդիրներ կլուծվեն Հանրապետական կուսակցության ռեսուրսներով՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ասել կուզի կրկին Քոչարյան-Սարգսյան դաշինք է ձեւավորվում, որը քաղաքական լուրջ հավակնություններ է դրսեւորելու։ Չնայած բազում առիթներով մինչ վերջին դեպքերը Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ քաղաքական հավակնություններ չունի եւ միայն Արցախի հետ կապված վտանգավոր զարգացումներն իրեն կարող են նորից ետ բերել քաղաքական արենա, սակայն ստեղծված իրավիճակում, երբ նրա դեմ պրոցեսն ընթացքի մեջ է, ինչպես մի առիթով ինքը բնորոշեց՝ եթե քաղաքականությամբ չզբաղվի, քաղաքականությունն իրենով կզբաղվի։ Մեր տեղեկություններով վերջին շաբաթներին շատերն են կապ հաստատում երկրորդ նախագահի հետ եւ տարբեր աջակցություններ հայտնում՝ ակամայից ձեւավորելով նրա թիմը։ Սակայն այդուհանդերձ այս ամենը եւ նույնիսկ ՀՀԿ-ի ռեսուրսները բավարար չեն քաղաքական հաջողությունների հասնելու համար։ Բանն այն է, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, նախորդ երկու իշխանությունների կապն ամբողջապես խզված է եղել ժողովրդից, ինչն էլ ներկա իշխանությունների հաջողության գրավականն է։ Իհարկե, կա մի ստվար զանգված, որոնց Փաշինյանը վանում է իրենից, դրանք նախկինների համակիրներն են,ՀՀԿ-ականները, որոնց մասին Փաշինյանն ու իր թիմը հրապարակային կոշտ քննադատությունների չափաբաժինը գնալով մեծացնում են, զուգահեռ մեծանում է նաեւ ժողովրդի ատելությունը ՀՀԿ-ի նկատմամբ, այդուհանդերձ գործող վարչապետը ունի ժողովրդի վստահությունը եւ նախկինների պես չի կարծում, թե սեփական թիմով, յուրայիններով կարող են անառիկ դարձնել իշխանությունը։ Հետեւաբար ՀՀԿ-ն չի կարող Քոչարյանի համար ծանրակշիռ քաղաքական հենարան հանդիսանալ, եւ ուրեմն ինչ է մնում նրան, ՀՅԴ-ն, որն արդեն իսկ վերահաստատել է իր հավատարմությունը քաղաքական կնքահորը՝ թե նրան ազատ արձակելու երաշխավորությամբ, թե ուղիղ հայտարարություն-հարցազրույցներով, եւ Ծառուկյանը։ Ընդ որում, ուզենք, թե չուզենք, այսօր հանրային վստահությունը վայելող երկու ուժ կա Հայաստանում, բնականաբար Փաշինյանի ներկայացրած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ Գագիկ Ծառուկյանը իր ԲՀԿ-ով։ Վերջինս հանրային վստահության կապիտալը կուտակել է տարիների հետեւողական աշխատանքի, մարդկանց օգնելու եւ բարեգործությունների արդյունքում։ Հանրության ստվար զանգվածների համար Ծառուկյանը շարունակում է անվերապահ առաջնորդ մնալ, հետեւաբար Քոչարյանի հաջողության միակ ճանապարհը Ծառուկյանն է, որը մինչեւ այս պահը լոյալություն է դրսեւորում եւ որեւէ կերպ աջակցություն չի ցուցաբերում երկրորդ նախագահին, ում շնորհիվ եւ հաշվարկներով ժամանակին ձեւավորվեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Կկարողանա՞ Քոչարյանը Ծառուկյանին իր կողմը «բերել», թե վերջինիս դերակատարումն առավել բարձր կգնահատվի Նիկոլ Փաշինյանի կողմից ու Քոչարյանը կմնա ձեռնունայն, դեռեւս խիստ անորոշ է։ Բայց որ Ծառուկյանը կրկին առանցքային դերակատար է քաղաքական այս փուլում, դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Անի Սահակյան

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am